Հարցերի ցանկ
- Ըստ Ձեզ ներկա պահին որոնք են ﬔր պետության առջև կանգնած աﬔնակարևոր խնդիրները։
- Ըստ Ձեզ որոնք են ներկա պահին Ձեր համայնքի/գյուղի/ քաղաքի գլխավոր հիմնախնդիրները։
- Ընդհանուր առմամբ Դուք հետաքրքրված եք քաղաքականությամբ։
- Տեղյակ եք արդյոք, որ այս տարի ՀՀում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
- Նշեք այն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները, որոնք մասնակցում են ՀՀ խորհրդարանական ընտրություններին։
- Խնդրում ենք նշել Ձեր վերաբերմունքը հետևյալ քաղաքական կուսակցություններին և կուսակցությունների դաշինքին
- Խնդրում ենք նշել ում օգտին եք Դուք քվեարկել նախորդ 2017թ. ՀՀ խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով։շ
- Պատրաստվում եք արդյոք մասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։
- Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով Դուք որ կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին եք պատրաստվում տալ Ձեր ձայնը։
- Ինչու եք քվեարկելու նշված կուսակցության օգտին։
- Քաղաքական գործընթացների վերաբերյալ,որ աղբյուրներից եք Դուք հիմնականում ստանում տեղակատվություն և որ աղբյուրին եք վստահում։
- Դուք անձամբ անդամակցում եք որևէ քաղաքական ուժի կամ կուսակցության։
Մեթոդաբանություն
- Հետազոտության մեթոդը — Դեմ առ դեմ հարցումներ
- Հարցումների քանակը — 1111
- Հետազոտության ընտրանքային սխալը — ±3%
- Հետազոտության իրականացման ժամանակահատվածը — 17.11.2018-21.11.2018
- Հետազոտության վայրը — Հայաստանի Հանրապետություն
- Պատվիրատու — Էմ Փի ՋԻ ՍՊԸ
- Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր վարչական շրջաններում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն. Երևանում` 33%, մարզերում` 67%: Տնային տնտեսություններն ընտրվել են պատահական քայլով՝: