Gallup International in Armenia

Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա-ի մասին

 

 Գելլափ Ինթերնեյշնլ – ը հիմնադրվել է 1947 թ. մայիսին Անգլիայում Ջորջ Գելլափի և հասարակական կարծիքի ուսումնասիրման 11 ինստիտուտների կողմից: Այն ամենահին եւ ամենահայտնի հետազոտական կազմակերպություններից մեկն է, որի հիմնադիրները հետագայում հիմնադրեցին մարքեթինգային և հետազոտական ոլորտի առանցքային մարմինները, որոնցից են՝  APOR, WAPOR եւ ESOMAR:

Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիան (Gallup International Association)  գրանցված է Ցյուրիխում (Շվեյցարիա) եւ հանդիսանում է շահույթ չհետապնդող կազմակերպություն: Ներկայումս Ասոցիացիան իր անդամների, գործընկերների միջոցով կազմում է ավելի քան 60 երկրներ բոլոր մայրցամաքներում եւ համաշխարհային բնակչության մոտ 80% -ը:

ԳԻԱ- ն ամեն օր աշխատում է կիսել գիտելիքներ, նոր հետազոտական ​​գործիքներ և  տրամադրել  առավել հարմար լուծումներ միջազգային հետազոտական ​​ծրագրեր իրականացնելու համար: Ասոցիացիան ունի յուրահատուկ եւ ճանաչված փորձ, ինչպեն նաև կարողություն ամբողջ աշխարհում աշխատելու և գործունություն ծավալելու համար:

Ասոցիացիան ղեկավարվում է հինգ ընտրված տնօրենների խորհրդի կողմից `Ջոննի Հեալդ, Մայքլ Նիցշե, Անդրեյ Միլյոխին, Սթիվեն Քանգ եւ Կանչո Ստոյչեւ: 70-րդ տարեկան կոնֆերանսում (Մայիս 2017) Կանչո Ստոյչեւը ընտրվել է նախագահ, իսկ Մայքլ Նիցշեն գործադիր փոխնախագահ:

500+
իրականացված հետազոտություններ
1990
թվականից հետազոտական շուկայում
250+
հազար անգամ մեջբերված մեդիայի կողմից

Մեր մասին

Էմ Փի Ջի ՍՊԸ-ն հանդիսանում է առաջատար հետազոտական եւ խորհրդատվական ընկերություններից մեկը Հայաստանում: 2003 թվականից ի վեր, գործունեություն ծավալելով հետազոտական շուկայում, մեր կողմից իրականացվել են ավելի քան 700 միջին եւ լայնամասշտաբ հետազոտական ծրագրեր` ներառյալ որակական և քանակական:

2011 թվականին Էմ Փի Ջի ընկերությունը դարձել է հասարակական կարծիքի ուսումնասիրման աշխարհի ամենահեղինակավոր և անկախ կազմակերպություններից մեկի` Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
Մեր ընկերությունը հանդիսանում է ESOMAR-ի անդամ եւ իր բոլոր նախագծերը իրականացնում է համաձայն ESOMAR-ի ուղեցույցի:
Gallup International in Armenia
Gallup International in Armenia

Կազմակերպության հաճախորդներն են հանդիսանում մասնավոր ընկերություններ, հասարակական կազմակերպություններ, միջազգային հետազոտական կենտրոններ, միջազգային կազմակերպություններ, Հայաստանում գործող դեսպանատներ, ինչպես նաև պետական կառույցներ և նախարարություններ:

Կազմակերպությունն իրականացնում է հետազոտական ծրագրեր սննդամթերք, խմիչքներ և ծխախոտ արտադրող կազմակերպությունների, բջջային օպերատորների, ինտերնետ պրովայդերների, բուքմեյքերական ընկերությունների և այլ կազմակերպությունների համար:

Գործընկերների աշխարհագրությունը ներառում է Ֆինլանդիա, Գերմանիա, ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքիա, Վրաստան, Ավստրիա (միջազգային հաճախորդների մասնաբաժին՝ 70% -ը, տեղական` 30%):

Կազմակերպությունն ունի շուրջ 200 հարցազրուցավար, որոնք ունեն հարցազրույցներ անցկացնելու միջինում 5 տարվա փորձ:

Մեր գրասենյակը հագեցած է CATI, CAWI, CAPI  հետազոտություններ իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, ինչպես նաև ֆոկուս խմբերի համար նախատեսված առանձին սենյակով՝ համապատասխան սարքավորումներով և միակողմանի հայելիով:

Քառամսյակը մեկ իրականացնում ենք օմնիբուս հետազոտություններ ամբոջ ՀՀ տարածքով:

2012 թ. Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում Էմ Փի Ջի ընկերությունը բարեհաջող իրականացրեց հանրապետության պատմությանընթացքում առաջին էքզիթ փոլը:
Gallup International in Armenia

Արամ Նավասարդյան

Հիմնադիր

Հանդիսանում է Էմ Փի Ջի ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենը: 2003թ. Ա. Նավասարդյանը որոշեց հիմնել ընկերությունը, որի հիմնական նպատակը Հայաստանում մարքեթինգի ինստիտուտի զարգացումն էր մարքեթինգային հաղորդակցությունների միջոցով, ինչպես նաև մարքեթինգային խորհրդատվության տրամադրումը, մարքեթինգային և սոցիոլոգիական հետազոտությունների իրականացումը: 2008թ.-ից ի վեր Արամ Նավասարդյանը հանդիսանում է ESOMAR միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչը Հայաստանում: Նա ունի շուրջ 15 տարվա աշխատանքային փորձ Մարքեթինգի, Հասարակայնության հետ կապերի (PR), բիզնես խորհրդատվության ոլորտում: Ա. Նավասարդյանը ակտիվորեն համագործակցում է թե միջազգային, և թե տեղական  ընկերությունների հետ:

Gallup International in Armenia

Գայանե Դաջունց

Տնօրեն

Հանդիսանում է Էմ Փի Ջի ՍՊԸ-ի տնօրենի տեղակալ, ծրագրերի ղեկավար, հետազոտությունների բաժնի ղեկավար: 2009թ. ստացել է մագիստրոսի կոչում ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում: Այնուհետև վերապատրաստվել է Նիդերլանդների Մարքեթինգի ինստիտուտում` ստանալով մարքեթինգի մասնագետի որակավորում: Գայանեն 2005թ.-ից ի վեր աշխատում է հետազոտությունների ոլորտում` միաժամանակ թե որակական թե քանակական հետազոտություններում: Ունի աշխատելու փորձ և միջազգային, և տեղական  ընկերությունների հետ: Գայանեն ունի նաև ֆոկուս խմբային քննարկումների վարման (մոդերացիայի) մեծ փորձառություն:

Gallup International in Armenia

Ալեքսանդր Գլազունով

Արտ-տնօրեն։

2005 թվականից զբաղվում է կայքերի, լոգոների, կորպորատիվ ոճերի ստեղծմամբ, ինչպես նաև տպագիր և արտաքին գովազդի մշակմամբ և ստեղծմամբ: Համոզված է, որ խնդիրը լուծում են միտքը և գաղափարը, այլ ոչ թե «գույների խաղը», այդ իսկ պատճառով աշխատանքում կիրառում է ողջախոհությունը, չափի զգացումը և լավ ճաշակը: Ունի 100-ից ավելի մշտական հաճախորդներ և 500-ից ավելի աշխատանքներ պորտֆոլիոյում։

Կազմակերպության գործունեության հիմնական առաքելությունները և նպատակներն են՝
  • Հայաստանում տնտեսական տարածության ընդլայնումը մարքեթինգային հաղորդակցությունների միջոցով
  • Հայաստանում մարքեթինգի զարգացում
  • Մարքեթինգի միջազգային սկզբունքների պրոպագանդում և լավագույն փորձի տարածում Հայաստանում
  • Կազմակերպության գործունեության բնագավառում խորհրդատվության մատուցում
  • Մարքեթինգային հիմնախնդիրների վերլուծություն և գնահատում
  • Մարքեթինգի ոլորտում մասնագետների վերապատրաստում, ինչպես նաև նոր մասնագետների պատրաստում և նոր աշխատատեղերի ստեղծում
  • Մարքեթինգի բնագավառում միջազգային ստանդարտների ներդնում, դրանց տեղայնացմանն ու տարածմանն աջակցում
  • Կազմակերպության գործունեության ներկայացում նմանատիպ միջազգային կազմակերպություններում, արտասահմանյան գործընկերների հետ կապերի պաշտպանում, մասնագիտական փորձի և գիտելիքների փոխանակում

Մեր ծառայությունները

Մեր ընկերությունն առաջարկում է մարքեթինգային և սոցիոլոգիական  հետազոտությունների հետևյալ փաթեթը`
done_all

որևէ երևույթի վերաբերյալ հանրային կարծիքի չափում

done_all

Ձեր ընկերության` շուկայում ծավալի չափում

done_all

մրցակիցների ուսումնասիրում և գնահատում

done_all

սպառողների նախասիրությունների ուսումնասիրություն, որևէ ապրանքի, ծառայության վերաբերյալ վերաբերմունքի, բավարարվածության ուսումնասիրություն

done_all

բրենդերի իմացություն և այլն

Եթե հետաքրքրված եք մեր ծառայություններով կամ ունեք որեւէ հարց, ապա գրեք կամ զանգահարեք մեզ:

Հետազոտությունների զեկույցներ

Ellection Express 2018 Wave 2, Final Station / Նախընտրական Ճեպընթաց` Վերջին Կանգառ

Միջոցառումներ և մեդիա

Ընտրացանկ
1