Բազառ-Բլոտ. Հայաստանի՝ Իրանի և ԱՄՆ/Իսրայել միջև պատերազմում ներքաշվելու վտանգի, Հայաստանում հասարակական տրամադրության, քաղաքական իրավիճակի և 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների մասին կարծիքները։

19 900 AMD

Հայերեն

Հարցերի ցանկ

  • Ձեր կարծիքով, որո՞նք են մեր երկրի առջև կանգնած ամենակարևոր խնդիրները
  • Իրանի և ԱՄՆ/Իսրայելի միջև պատերազմում, ո՞ր երկրին եք սատարում
  • Ձեր կարծիքով ո՞վ է առավել պատասխանատու Իրան և Իսրայել/ԱՄՆ պատերազմի համար
  • Ընդհանուր առմամբ, գո՞հ եք, թե՞ դժգոհ Հայաստանի կառավարության քաղաքականությունից Իրան և Իսրայել/ԱՄՆ պատերազմին արձագանքելու հարցում
  • Ըստ Ձեզ, կա՞ արդյոք վտանգ/ռիսկ, որ Հայաստանը կարող է ներքաշվել Իրանի և ԱՄՆ/Իսրայելի միջև պատերազմում
  • Որքանո՞վ եք հավանություն տալիս հետևյալ քաղաքական գործիչների/ինստիտուտների գործողություններին
  • Ի՞նչ եք կարծում,Հայաստանում մարդիկ վախենո՞ւմ են իրենց կարծիքը բացահայտ արտահայտելուց, թե՞ ոչ
  • Ձեր կարծիքով՝ այսօր Հայաստանում կա՞ն արդյոք քաղբանտարկյալներ
  • Ու՞մ եք համարում քաղբանտարկյալ
  • Ի՞նչպես եք գնահատում Հայաստանում հասարակական տրամադրությունը վերջին ամիսների ընթացքում
  • Ինչպե՞ս կգնահատեք ընդհանուր քաղաքական իրավիճակը Հայաստանում
  • Ըստ Ձեզ հետևյալ քաղաքական գործիչներից ո՞վ կարող է առաջնորդել հասարակարության առողջացմանը և միասնությանը
  • Մասնակցելո՞ւ եք արդյոք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին
  • Եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի, ո՞ր կուսակցությանը կքվեարկեիք

Մեթոդաբանություն

  • Հետազոտության մեթոդը – Հեռախոսային հարցումներ CATI
  • Հարցումների քանակը – 1001
  • Հետազոտության ընտրանքային սխալը – ±3%
  • Հետազոտության իրականացման ժամանակահատվածը – 01.04.2026-03.04.2026
  • Հետազոտության վայրը – Հայաստանի Հանրապետություն

Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում/մարզկենտրոններ, այլ քաղաքներ, գյուղական համայնքներ/ և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն: Հարցվողների հեռախոսահամարներն ընտրվել են պատահական գեներացված համարներից:

19 900 AMD

Հայերեն
SKU: BB07042026HY

You may also be interested in: