Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա-ի մասին
Գելլափ Ինթերնեյշնլ – ը հիմնադրվել է 1947 թ. մայիսին Անգլիայում Ջորջ Գելլափի և հասարակական կարծիքի ուսումնասիրման 11 ինստիտուտների կողմից: Այն ամենահին եւ ամենահայտնի հետազոտական կազմակերպություններից մեկն է, որի հիմնադիրները հետագայում հիմնադրեցին մարքեթինգային և հետազոտական ոլորտի առանցքային մարմինները, որոնցից են՝ APOR, WAPOR եւ ESOMAR:
Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիան (Gallup International Association) գրանցված է Ցյուրիխում (Շվեյցարիա) եւ հանդիսանում է շահույթ չհետապնդող կազմակերպություն: Ներկայումս Ասոցիացիան իր անդամների, գործընկերների միջոցով կազմում է ավելի քան 60 երկրներ բոլոր մայրցամաքներում եւ համաշխարհային բնակչության մոտ 80% -ը:
ԳԻԱ- ն ամեն օր աշխատում է կիսել գիտելիքներ, նոր հետազոտական գործիքներ և տրամադրել առավել հարմար լուծումներ միջազգային հետազոտական ծրագրեր իրականացնելու համար: Ասոցիացիան ունի յուրահատուկ եւ ճանաչված փորձ, ինչպեն նաև կարողություն ամբողջ աշխարհում աշխատելու և գործունություն ծավալելու համար:
Ասոցիացիան ղեկավարվում է հինգ ընտրված տնօրենների խորհրդի կողմից `Ջոննի Հեալդ, Մայքլ Նիցշե, Անդրեյ Միլյոխին, Սթիվեն Քանգ եւ Կանչո Ստոյչեւ: 70-րդ տարեկան կոնֆերանսում (Մայիս 2017) Կանչո Ստոյչեւը ընտրվել է նախագահ, իսկ Մայքլ Նիցշեն գործադիր փոխնախագահ:
500+
իրականացված հետազոտություններ
1990
թվականից հետազոտական շուկայում
500K+
հազար անգամ մեջբերված մեդիայի կողմից
Կազմակերպության հաճախորդներն են հանդիսանում մասնավոր ընկերություններ, հասարակական կազմակերպություններ, միջազգային հետազոտական կենտրոններ, միջազգային կազմակերպություններ, Հայաստանում գործող դեսպանատներ, ինչպես նաև պետական կառույցներ և նախարարություններ:
Կազմակերպությունն իրականացնում է հետազոտական ծրագրեր սննդամթերք, խմիչքներ և ծխախոտ արտադրող կազմակերպությունների, բջջային օպերատորների, ինտերնետ պրովայդերների, բուքմեյքերական ընկերությունների և այլ կազմակերպությունների համար: Գործընկերների աշխարհագրությունը ներառում է Ֆինլանդիա, Գերմանիա, ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքիա, Վրաստան, Ավստրիա (միջազգային հաճախորդների մասնաբաժին՝ 70% -ը, տեղական` 30%):
Կազմակերպությունն ունի շուրջ 200 հարցազրուցավար, որոնք ունեն հարցազրույցներ անցկացնելու միջինում 5 տարվա փորձ:
Մեր գրասենյակը հագեցած է CATI, CAWI, CAPI հետազոտություններ իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, ինչպես նաև ֆոկուս խմբերի համար նախատեսված առանձին սենյակով՝ համապատասխան սարքավորումներով և միակողմանի հայելիով:
Քառամսյակը մեկ իրականացնում ենք օմնիբուս հետազոտություններ ամբոջ ՀՀ տարածքով:
2012 թ. Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում Էմ Փի Ջի ընկերությունը բարեհաջող իրականացրեց հանրապետության պատմությանընթացքում առաջին էքզիթ փոլը:
OUR OFFICIAL LOGOS

Արամ Նավասարդյան
Սեփականատեր / Տնօրեն
Հանդիսանում է Էմ Փի Ջի ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենը: 2003թ. Ա. Նավասարդյանը որոշեց հիմնել ընկերությունը, որի հիմնական նպատակը Հայաստանում մարքեթինգի ինստիտուտի զարգացումն էր մարքեթինգային հաղորդակցությունների միջոցով, ինչպես նաև մարքեթինգային խորհրդատվության տրամադրումը, մարքեթինգային և սոցիոլոգիական հետազոտությունների իրականացումը: 2008թ.-ից ի վեր Արամ Նավասարդյանը հանդիսանում է ESOMAR միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչը Հայաստանում: Նա ունի շուրջ 15 տարվա աշխատանքային փորձ Մարքեթինգի, Հասարակայնության հետ կապերի (PR), բիզնես խորհրդատվության ոլորտում: Ա. Նավասարդյանը ակտիվորեն համագործակցում է թե միջազգային, և թե տեղական ընկերությունների հետ:

Գայանե Դաջունց
Փոխտնօրեն
Հանդիսանում է Էմ Փի Ջի ՍՊԸ-ի տնօրենի տեղակալ, ծրագրերի ղեկավար, հետազոտությունների բաժնի ղեկավար: 2009թ. ստացել է մագիստրոսի կոչում ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում: Այնուհետև վերապատրաստվել է Նիդերլանդների Մարքեթինգի ինստիտուտում` ստանալով մարքեթինգի մասնագետի որակավորում: Գայանեն 2005թ.-ից ի վեր աշխատում է հետազոտությունների ոլորտում` միաժամանակ թե որակական թե քանակական հետազոտություններում: Ունի աշխատելու փորձ և միջազգային, և տեղական ընկերությունների հետ: Գայանեն ունի նաև ֆոկուս խմբային քննարկումների վարման (մոդերացիայի) մեծ փորձառություն:

Ալեքսանդր Գլազունով
Արտ-տնօրեն
2005 թվականից զբաղվում է կայքերի, լոգոների, կորպորատիվ ոճերի ստեղծմամբ, ինչպես նաև տպագիր և արտաքին գովազդի մշակմամբ և ստեղծմամբ: Համոզված է, որ խնդիրը լուծում են միտքը և գաղափարը, այլ ոչ թե «գույների խաղը», այդ իսկ պատճառով աշխատանքում կիրառում է ողջախոհությունը, չափի զգացումը և լավ ճաշակը: Ունի 150-ից ավելի մշտական հաճախորդներ և 1000-ից ավելի աշխատանքներ պորտֆոլիոյում։
Կազմակերպության գործունեության հիմնական առաքելությունները և նպատակներն են՝
- Հայաստանում տնտեսական տարածության ընդլայնումը մարքեթինգային հաղորդակցությունների միջոցով
- Հայաստանում մարքեթինգի զարգացում
- Մարքեթինգի միջազգային սկզբունքների պրոպագանդում և լավագույն փորձի տարածում Հայաստանում
- Կազմակերպության գործունեության բնագավառում խորհրդատվության մատուցում
- Մարքեթինգային հիմնախնդիրների վերլուծություն և գնահատում
- Մարքեթինգի ոլորտում մասնագետների վերապատրաստում, ինչպես նաև նոր մասնագետների պատրաստում և նոր աշխատատեղերի ստեղծում
- Մարքեթինգի բնագավառում միջազգային ստանդարտների ներդնում, դրանց տեղայնացմանն ու տարածմանն աջակցում
- Կազմակերպության գործունեության ներկայացում նմանատիպ միջազգային կազմակերպություններում, արտասահմանյան գործընկերների հետ կապերի պաշտպանում, մասնագիտական փորձի և գիտելիքների փոխանակում
Մեր ծառայությունները
Մեր ընկերությունն առաջարկում է մարքեթինգային և սոցիոլոգիական հետազոտությունների հետևյալ փաթեթը`
Եթե Դուք ցանկանում եք շուկայում Ձեր ապրանքի, ծառայության և մրցակիցների մասին ընդհանուր պատկերացումներ կազմել ընդամենը մի քանի հարցի միջոցով, կարող եք օմնիբուսային հետազոտության մեջ ունենալ Ձեր հարցերի բաժինը` խնայելով Ձեր գումարները:
Ձեր ընկերության, ապրանքի, ծառայության, որևէ երևույթի մասին մանրամասն պատկերացում կազմելու համար, հասարակության վերաբերմունքը պարզելու համար առաջարկում ենք Ձեզ պատվիրել ADHOK հետազոտություն հատուկ ՁԵՐ կազմակերպության համար` համաձայն Ձեր պահանջների և շուկայի յուրահատկությունների:
Մրցակցային դաշտի պայմաններում կազմակերպությունները առավել ուշադրություն են դարձնում սպասարկման բարձր որակի ապահովմանը: Գաղտնի Գնորդի մեթոդաբանության կիրառումը թույլ է տալիս վերահսկել թե սեփական աշխատակիցների, թե մրցակից ընկերությունների աշխատակիցների սպասարկման որակը: Ստուգումներն իրականացնելիս Էմ Փի Ջի ՍՊԸ-ն տրամադրում է ստուգումների 100% ձայնագրությունները:
2016թ.-ից ի վեր Էմ Փի Ջի ՍՊԸ-ն դեմ առ դեմ հարցումները հիմնականում իրականացնում է պլանշետների միջոցով: Վերջինս թույլ է տալիս կրճատել դաշտային աշխատանքների ժամանակը, ապահովել աշխատանքների բարձր որակ:
Հեռախոսային հարցումները թույլ են տալիս խնայել ավելի շատ ժամանակ և բյուջե, ինչպես նաև վերահսկել աշխատանքների ընթացքը թե գրասենյակում, թե 100% ձայնագրությունների միջոցով:
Էմ Փի Ջի ՍՊԸ-ն իրականացնում է ֆոկուս խմբային քննարկումներ հատուկ Ֆոկուս խմբերի համար նախատեսված սենյակում՝ միակողմանի հայելիով, ինչը թույլ է տալիս պատվիրատուին հաճախորդների համար նախատեսված սենյակում հետևել քննարկման ողջ ընթացքին: Ֆոկուս խմբերն իրականացվում են փորձառու մոդերատորների կողմից:
Էմ Փի Ջի ՍՊԸ-ն իրականացնում է ինչպես նոր ստեղծվող վեբ կայքերի թեսթավորում, այնպես էլ առկա վեբ կայքերում իրականացվող փոփոխությունների դեպքում:
Հարցվողներից առավել խորը ինֆորմացիա ստանալու նպատակով իրականացվում է խորին հարցազրույցներ, որևէ թեմայի շուրջ «ինչու», «ինչպես» պատասխանները ստանալու, պատճառահետևանքային կապերը ուսումնասիրելու նպատակով:
Գործող և սկսնակ ընկերություններին առաջարկում ենք մարքեթինգային խորհրդատվության հետևյալ ծառայությունները`
Մեր ընկերությունում առկա են մի շարք հետազոտությունների արդյունքներ, ավելի քան 30 ապրանքների և ծառայությունների շուկաների ուսումնասիրության արդյունքներ: Ցանկության դեպքում Դուք կարող եք պատվիրել այդ հետազոտության արդյունքները` տնտեսելով Ձեր գումարները:
Կապվեք մեզ հետ հարմար եղանակով:
Եթե հետաքրքրված եք մեր ծառայություններով կամ ունեք որեւէ հարց, ապա գրեք կամ զանգահարեք մեզ:













