Երևանի ձայներ 2025, «Дискотека „Авария“». Երևան քաղաքում իրականացվող միջոցառումների, խցանումների, հասարակական տրանսպորտի աշխատանքների և Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների մասին կարծիքները։
19 900 AMD
Հայերեն
Հարցերի ցանկ
- Երևան քաղաքի փոփոխությունները վերջին 1 տարվա ընթացքում
- Երևանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրները
- Դրական փոփոխություններ/ծրագրեր, որոնք իրականացվել են Երևանի քաղաքապետարանի կողմից վերջին 1 տարվա ընթացքում
- Ինչպիսի՞ միջոցառումներ կցանկանայիք, որպեսզի իրականացվեին քաղաքային իշխանության կողմից
- 2025 թվականին Երևան քաղաքում խցանումներն ավելացե՞լ են, թե՞ պակասել
- Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի` ավտոբուսների գնահատական
- Երևան քաղաքի բնութագրիչների գնահատում
- Ձեր վարչական շրջանի՝ հետևյալ բնութագրիչներով բավարարվածության գնահատում
- Երևան քաղաքի ընդհանուր արտաքին տեսքի գնահատում
- Ինչպե՞ս եք գնահատում քաղաքապետարանի կողմից կազմակերպված Երևան քաղաքի Ամանորյա զարդարումը
- Քաղաքապետ Տիգրան Ավինյանի և Վարչական շրջանի ղեկավարի աշխատանքի գնահատում
- Ինչպե՞ս կգնահատեք քաղաքապետարանի իրականացված/իրականացվող ձնամաքրման աշխատանքները հետևյալ տարածքներում
- Գնահատեք Երևան քաղաքի ավագանիների աշխատանքը ըստ խմբակցությունների.
- Ոստիկանության աշխատանքի փոփոխությունները վերջին մեկ տարվա ընթացքում
- Ինչպե՞ս եք գնահատում Պարեկային ծառայության աշխատանքը
Մեթոդաբանություն
- Հետազոտության մեթոդը — Հեռախոսային հարցումներ
- Ընտրանքի ծավալը — 601
- Հետազոտության ընտրանքային սխալը — ±3.8%
- Հետազոտության իրականացման ժամանակահատվածը — 19.01.2026-23.01.2026
- Հետազոտության վայրը — քաղաք Երևան
Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` վարչական շրջանները, ընտրվել են Երևան քաղաքի բոլոր ՎՇ-ներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Երևան քաղաքի բոլոր 12 վարչական շրջաններում ք. Երևանի բնակչության բաշխմանը համամասնորեն: Հարցվողների հեռախոսահամարներն ընտրվել են պատահական գեներացված համարներից
19 900 AMD
Հայերեն