Հարցերի ցանկ
- Ընդհանուր առմամբ բավարարված եք արդյոք Ձեր կյանքով։
- Ինչպես եք գնահատում Ձեր ընտանիքի նյութական /տնտեսական/ ապահովվածությունը ներկայումս։
- Ինչպես եք գնահատում ﬔր երկրի ներկա տնտեսական վիճակը։
- Ձեր կարծիքով Դուք /Ձեր ընտանիքը/ ﬔկ տարի հետո ներկա դրության հաﬔմատ ավելի լավ թե ավելի վատ կապրեք։
- Ինչպես եք գնահատում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գործելաոճը։
- Ինչպես եք գնահատում Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեությունը վերջին 8 աﬕսների ընթացքում։
- ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակուﬕց հետո հասարակության մոտ ձևավորվել էր դրական սպասումների ֆոն: Որքանով արդարացան այդ դրական սպասումները կառավարման 8 աﬕսների ընթացքում։
- Նշեք այն 3 ոլորտները, որոնց հիմնախնիրներով ըստ Ձեզ պետք է զբաղվի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը առաջին հերթին։
- Ինչ սպասումներ ունեք նոր ձևավորված կառավարությունից առաջիկա 6 աﬕսների ընթացքում։
- Գնահատեք Կարեն Կարապետյանին որպես քաղաքական գործիչ։
- Գնահատեք որքանով եք վստահում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։
- Կցանկանաք արդյոք, որպեսզի 2018թ.Ապրիլից հետո Կարեն Կարապետյանը շարունակի իր աշխատանքը վարչապետի պաշտոնում։
- Հավատում եք, որ 2018թ. Ապրիլից հետո Կարեն Կարապետյանը կշարունակի իր աշխատանքը վարչապետի պաշտոնում։
- Գնահատեք,թե որքանով եք վստահում այսօրվա իշխանություններին։
Մեթոդաբանություն
- Հետազոտության ﬔթոդը – Դեմ առ դեմ հարցումներ
- Հարցումների քանակը – 1104
- Հետազոտության ընտրանքային սխալը ±3%
- Հետազոտության իրականացման ժամանակահատվածը 05.07.2017 – 15.07.2017
- Հետազոտության վայրը` Հայաստանի Հանրապետություն
- Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային ﬕավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական‐տարածքային ﬕավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն. Երևանում` 33%, մարզերում` 67%: Տնային տնտեսություններն ընտրվել են պատահական քայլով: