Հարցերի ցանկ
- Ներկա պահին որոնք են մեր պետության առջև կանգնած 3 ամենակարևոր խնդիրները։
- Ինչ եք կարծում, ներկայիս իշխանությունը դեպի որ երկիր կամ երկրներ է ուղղում Հայաստանի ինտեգրման վեկտորը Դուք անձամբ դեպի որ երկիր կամ երկրներ կցանկանաք,որպեսզի ուղղվեր Հայաստանի ինտեգրման վեկտորը։
- Թավշյա հեղափոխությունից անցել է 2 տարի: Այս ընթացքում որքանով արդարացան անձամբ Ձեր սպասումները հեղափոխությունից։
- Գնահատեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործելաոճը։
- Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո հասարակության մոտ ձևավորվեց դրական սպասումներ: Ըստ Ձեզ որքանով արդարացան այդ դրական սպասումները կառավարման 2 տարվա ընթացքում։
- Գնահատեք Նիկոլ Փաշինյանին որպես քաղաքական գործիչ։
- Որոնք են Նիկոլ Փաշինյանի գործունեության հիմնական բացթողումները։
- Եթե Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունները լինեին առաջիկա կիրակի օրը, որ կուսակցության օգտին կքվեարկեիք։
- Եթե Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունները լինեին առաջիկա կիրակի օրը, որ կուսակցության օգտին կքվեարկեիք (Մարզ/Երևան):
- Որքանով եք համաձայն կառավարությունում Նիկոլ Փաշինյանի վարած կադրային քաղաքականության հետ:
- Գնահատեք նախարարների/կառույցների աշխատանքը որտեղ 1-ը նվազագույն 5-ը առավելագույն գնահատականն է /Գծապատկերում ներկայացված է միջին գնահատականը:
- Գնահատեք մարզպետերի/Երևանի քաղաքապետի աշխատանքը 1-ը նվազագույն 5-ը առավելագույն /ներկայացված է միջին գնահատականը/:
- Հետևում եք Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան եթերներին:
- Վստահում եք Միքայել Մինասյանի հաղորդած տեղեկատվությանը:
Վերջերս ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանը ու Ադրբեջանը քննարկում են ղարաբաղյան խնդրի կարգավորման փուլային տարբերակ. և որի առաջին փուլի ընթացքում ենթադրվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների հանձնումը. Սակայն ՀՀ իշխանությունները ժխտում են բանակցությունների այս բովանդակությունը. Որ պնդումներին եք հակված վստահելու դուք: - Մայիսի 8-ին ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջադեպ Լուսավոր Հայաստան Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև, որի ընթացքում Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին: Ինչպես եք վերաբերվում այս միջադեպին և դրան հաջորդած՝ Նիկոլ Փաշինյանի արված հայտարարությանը, որտեղ նա արդարացրեց Սասուն Միքայելյանի գործողությունները:
- Ինչ եք կարծում արդյոք Հայաստանում ներկա պահին կան քաղբանտարկյալներ:Եթե Այո, նշեք, թե ովքեր են քաղբանտարկյալները:
Մեթոդաբանություն
- Հետազոտության մեթոդը – Հեռախոսային հարցումներ /CATI/
- Հարցումների քանակը – 1002
- Հետազոտության ընտրանքային սխալը – ±3%
- Ընտրանքը ներկայացուցչական է ըստ Հայաստանի
- Հանրապետության սեռատարիքային կազմի և բնակության վայրի
- Հետազոտության իրականացման ժամանակահատվածը – 10.06.2020-27.06.2020
- Հետազոտության վայրը – Հայաստանի Հանրապետություն