Հարցերի ցանկ
- Ներկայումս որոշ երկրներ ձգտում են ﬕավորման,մյուսները` հակառակը, ինքնուրույնության: Եթե Դուք իրավասու լինեիք նման հարցեր որոշել, նշված երկրներից որոնց հետ ճիշտ կլիներ ﬕավորվել ﬔր երկրին (11.2014)։
- Ըստ Ձեզ ներկա պահին որոնք են ﬔր պետության առջև կանգնած աﬔնակարևոր խնդիրները։
- Ինչպես գիտեք ընդդիմադիր քառյակը փլուզվեց դարձավ եռյակ:Ընդդիմադիր եռյակը 2014թ. հոկտեմբերի 10-ին և 24-ին կազմակերպեց և իրականացրեց բազմամարդ հանրահավաքներ:Ըստ Ձեզ, Եռյակի այս հանրահավաքները ինչպիսի զարգացումներ կունենան։
- Ըստ Ձեզ, Ընդդիմադիր Եռյակում ներգրավված կուսակցություններից որն է հանդիսանում գաղափարական լիդեր, ֆինանսական լիդեր։
- Ինչ եք կարծում, Ընդդիմադիր Եռյակում ներգրավված ուժերը ունակ կլինեն ձևավորել ավելի լավ կառավարություն և բարելավել երկրի իրավիճակը։
- 2014թ. հոկտեմբերի10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ստորագրվել է Եվրասիական տնտեսական ﬕությանը Հայաստանի ﬕանալու պայմանագիրը։ Արդյոք կարծում եք, որ Հայաստանի ընդգրկումը այդ ﬕություն ցանկալի էր.(11.2014)։
Մեթոդաբանություն
- Հետազոտության ﬔթոդը – Դեմ առ դեմ հարցումներ
- Հարցումների քանակը – 1067
- Հետազոտության ընտրանքային սխալը ±3%
- Հետազոտության իրականացման ժամանակահատվածը – 20-27 Նոյեմբեր, 2014
- Հետազոտության վայրը – Հայաստանի Հանրապետություն
- Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային ﬕավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական‐տարածքային ﬕավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն. Երևանում` 33%, մարզերում` 67%: Տնային տնտեսություններն ընտրվել են պատահական քայլով: