«Իմ Ռեյտինգը քո Ռեյտինգին վնաս չէ». Ներքաղաքական և տարածաշրջանային վերջին զարգացումներ:

19 900 AMD

Հայերեն

Հարցերի ցանկ

  • Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը կազմում է 86600 քառակուսի կիլոմետր, որը ներառում է Լեռնային Ղարաբաղի տարածքը: Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը
  • Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ բացառվում է Ադրբեջանի կազմում: Առավելագույնը կարելի է խոսել Ադրբեջանում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության մասին: Ըստ Ձեզ հնարավո՞ր է Լեռնային Ղարաբաղի հայության գոյատևումը Ադրբեջանի կազմում որպես ազգային փոքրամասնություն
  • Ինչպե՞ս եք գնահատում ԵՄ դիտորդական առաքելության առկայությունը ՀՀ-ում (Հունվար 2023, Մայիս 2023)
  • Մայիսի 17-ին միջադեպ գրանցվեց զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի որդու միջև: Արդյունքում տիկին Գայանեն կալանավորվել է 1 ամսով: Ըստ Ձեզ, որքանո՞վ է այդ որոշում արդարացի
  • Հետևյալ դատողություններից ո՞րի հետ եք Դուք համաձայն*
  • Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներքաղաքական և արտաքին մարտահրավերները, արդյո՞ք անհրաժեշտ է իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ձևավորել նոր կառավարություն
  • Թուրքիան իր դժգոհությունը հայտնեց Երևանում Նեմեսիսի արձանի տեղադրման կապակցությամբ և որպես առաջին քայլ սահմանափակեց հայկական ինքնաթիռների թռիչքը իր տարածքի վրայով: Ի՞նչ եք կարծում, պետք է արդյոք ՀՀ կամ քաղաքային իշխանությունները տուրք տան Թուրքիայի ճնշումներին և ապամոնտաժեն Նեմեսիսի հերոսներին նվիրված հուշարձանը
  • Ասացեք խնդրեմ, մասնակցե՞լ եք արդյոք 2018թ.-ի հեղափոխությանը (2018թ. / 2023թ.)
  • Ի՞նչ կերպ եք մասնակցել հեղափոխությանը (Մի քանի պատասխան)**
  • Ըստ Ձեզ ճի՞շտ էր արդյոք ցուցարարների կողմից ճանապարհների և խաչմերուկների փակումը՝և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումը (2018թ. Մայիս / 2023թ. Մայիս)
  • Թավշյա հեղափոխությունից անցել է 5 տարի: Այս ընթացքում որքանո՞վ արդարացան անձամբ Ձեր սպասումները (2018թ. Սեպտեմբեր / 2019թ. Մայիս / 2021թ. Նոյեմբեր / 2023թ. Մայիս)
  • Գնահատեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործելաոճը (2018թ. Սեպտեմբեր / 2019թ. Մայիս / 2021թ. Նոյեմբեր / 2023թ. Մայիս)

*Նիկոլ Փաշինյանի գործողություններն ուղղված են դուրս / մղելու Ռուսաստանի ներկայությունը Հայաստանից / Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի Հայաստանը մերձեցնել / Ադրբեջանի և Թուրքիայի հետ / Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանն ինտեգրել / Եվրոպայի, Արևմուտքի և ՆԱՏՕ-յի շրջանակներ / Նիկոլ Փաշինյանը փորձում է վարել հավասարակշիռ / քաղաքականություն արևմուտքի և Ռուսաստանի հետ

**Հեռուստացույցով եմ հետևել / Մասնակցել եմ շերեփների ակցիային / Գործադուլ եմ արել / Ավտոմեքենայով ձայնային ազդանշաններ եմ տվել / Դասադուլ եմ արել / Ճանապարհներ, խաչմերուկներ եմ փակել / Մասնակցել եմ հանրահավաքների իմ քաղաքում… / Ֆեյսբուքով հետևել եմ/հետևում եմ / Մասնակցել եմ հանրահավաքների Երևանում

  • Հետազոտության մեթոդը — Հեռախոսային հարցումներ
  • Ընտրանքի ծավալը — 1100
  • Հետազոտության ընտրանքային սխալը — ±3 %
  • Հետազոտության իրականացման ժամանակահատվածը — 27.05.2023-31.05.2023
  • Հետազոտության վայրը — Հայաստանի Հանրապետություն

Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում /մարզկենտրոններ, այլ քաղաքներ, գյուղական համայնքներ/ և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն: Հարցվողների հեռախոսահամարներն ընտրվել են պատահական գեներացված համարներից:

19 900 AMD

Հայերեն
SKU: NVSN09062023HY

You may also be interested in: