Երևանի ձայներ 2023. «Ասե՛ք, Անե՛նք – Ներկե՛նք, Գանձե՛նք»

19 900 AMD

Հայերեն

Հարցերի ցանկ

  • Երևան քաղաքի փոփոխությունները վերջին 1 տարվա ընթացքում (2021, 2022, 2023թթ.)
  • Երևանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրները
  • Երևանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրները (2021, 2022, 2023թթ.)
  • Երևան քաղաքում դրական փոփոխություններ/ծրագրեր, որոնք իրականացվել են Երևանի քաղաքապետարանի կողմից վերջին 1 տարվա ընթացքում (2021, 2022, 2023թթ.)
  • Ինչպիսի միջոցառումներ կցանկանայիք, որպեսզի իրականացվեին քաղաքապետարան/թաղապետարանի կողմից
  • Երևան քաղաքի բնութագրիչների՝ 1-ը ընդհանրապես բավարարված չեք, 5-ը լիովին բավարարված եք (2020, 2021, 2022, 2023թթ.)
  • Ձեր վարչական շրջանի՝ հետևյալ բնութագրիչներով բավարարվածության գնահատում, 1-ը ընդհանրապես բավարարված չեք, 5-ը լիովին բավարարված եք
  • Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի` ավտոբուսների, մետրոյի գնահատում, 1-ը նշանակում է շատ վատ, 5-ը` շատ լավ
  • Ըստ Ձեզ որ տրանսպորտային միջոցները պետք է զարգացնել Երևան քաղաքում (2021, 2022, 2023թթ.)
  • Բավարարվածությունը կոմունալ ծառայություններով. 1-ը ընդհանրապես բավարարված չեք, 5-ը՝ լիովին բավարարված եք
  • Երևան քաղաքի ընդհանուր արտաքին տեսքի գնահատում (2022, 2023թթ.)
  • Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և Ձեր Վարչական շրջանի ղեկավարի աշխատանքի գնահատում, 1-ը ամենացածր, 5-ը ամենաբարձր գնահատականն է
  • Գնահատեք Երևան քաղաքի ավագանիների աշխատանքը ըստ խմբակցությունների. 1-ը նվազագույն բացասական, 5-ը՝ առավելագույն դրական գնահատականն է
  • Համաձայն Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի 2024թ. Հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում ավտոկայանատեղիում կարմիր գծերում կայանելու համար վճարը կսահմանվի տարեկան 160 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ 24 000 դրամ։ Ինչպես եք վերաբերվում այս որոշմանը
  • Ըստ ՀՀ կառավարության որոշման 2023թ. Դեկտեմբերի 1-ից վարձակալության տրված տան համար ֆիզիկական անձինք կվճարեն եկամտահարկ 10% -ի չափով: Ինչպես եք վերաբերվում այս որոշմանը.
  • Ամանորյա ձևավորումների համար Երևանի քաղաքապետարանը հատկացրել է շուրջ 500 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Արդյոք այդ ծախսը արդարացված է թե ոչ
  • Ոստիկանության աշխատանքի փոփոխությունները վերջին 1 տարում (2022, 2023թթ.)
  • Գնահատեք Հատուկ օրերին /տոն օրեր, արտակարգ իրավիճակներ, իտինգներ,
    միջազգային այցելություններ/ Պետական Պահպանության Ծառայության /ՊՊԾ/ աշխատակիցների աշխատանքը (2022, 2023թթ.)
  • Գնահատեք Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի աշխատանքը, 1-ը ամենացածր, 5-ը ամենաբարձր (2022, 2023թթ.)
  • Ինչպես եք գնահատում Պարեկային ծառայության աշխատանքը (2022, 2023թթ.)

Մեթոդաբանություն

  • Հետազոտության մեթոդը — Հեռախոսային հարցումներ
  • Ընտրանքի ծավալը — 800
  • Հետազոտության ընտրանքային սխալը — ±3.5%
  • Հետազոտության իրականացման ժամանակահատվածը — 13.12.2023-16.12.2023
  • Հետազոտության վայրը — քաղաք Երևան

Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` վարչական շրջանները, ընտրվել են Երևան քաղաքի բոլոր ՎՇ-ներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Երևան քաղաքի բոլոր 12 վարչական շրջաններում ք. Երևանի բնակչության բաշխմանը համամասնորեն: Հարցվողների հեռախոսահամարներն ընտրվել են պատահական գեներացված համարներից:

19 900 AMD

Հայերեն
SKU: YVTAM20122023HY