Еllection Express 2018 | Պառլամենտական Ճեպընթաց` մեկնարկային կայարան | Предвыборный экспресс 2018

4 900 AMD

Հայերեն

Հարցերի ցանկ

  • Ըստ Ձեզ ներկա պահին որոնք են ﬔր պետության առջև կանգնած աﬔնակարևոր խնդիրները։
  • Ըստ Ձեզ որոնք են ներկա պահին Ձեր համայնքի/գյուղի/ քաղաքի գլխավոր հիմնախնդիրները։
  • Ընդհանուր առմամբ Դուք հետաքրքրված եք քաղաքականությամբ։
  • Տեղյակ եք արդյոք, որ այս տարի ՀՀում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
  • Նշեք այն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները, որոնք մասնակցում են ՀՀ խորհրդարանական ընտրություններին։
  • Խնդրում ենք նշել Ձեր վերաբերմունքը հետևյալ քաղաքական կուսակցություններին և կուսակցությունների դաշինքին
  • Խնդրում ենք նշել ում օգտին եք Դուք քվեարկել նախորդ 2017թ. ՀՀ խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով։շ
  • Պատրաստվում եք արդյոք մասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։
  • Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով Դուք որ կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին եք պատրաստվում տալ Ձեր ձայնը։
  • Ինչու եք քվեարկելու նշված կուսակցության օգտին։
  • Քաղաքական գործընթացների վերաբերյալ,որ աղբյուրներից եք Դուք հիմնականում ստանում տեղակատվություն և որ աղբյուրին եք վստահում։
  • Դուք անձամբ անդամակցում եք որևէ քաղաքական ուժի կամ կուսակցության։

Մեթոդաբանություն

  • Հետազոտության մեթոդը — Դեմ առ դեմ հարցումներ
  • Հարցումների քանակը — 1111
  • Հետազոտության ընտրանքային սխալը — ±3%
  • Հետազոտության իրականացման ժամանակահատվածը — 17.11.2018-21.11.2018
  • Հետազոտության վայրը — Հայաստանի Հանրապետություն
  • Պատվիրատու — Էմ Փի ՋԻ ՍՊԸ
  • Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր վարչական շրջաններում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն. Երևանում` 33%, մարզերում` 67%: Տնային տնտեսություններն ընտրվել են պատահական քայլով՝:

Photos from press-conference.

4 900 AMD

Հայերեն
SKU: T9S4VZ122018HY2