Հարցերի ցանկ
- Ինչպես է փոխվել կոռուպցիայի տարածվածությունը Հայաստանում 2018թ. հեղափոխությունից հետո
- Գնահատեք հետևյալ իշխանական ճյուղերի կոռումպացվածությունը (ՀՀ Գործադիր իշխանություն, ՀՀ վարչապետ, ՀՀ կառավարություն, ՀՀ նախագահ, նախարարներ, ՀՀ դատական իշխանություն, Դատավորներ, դատարաններ, ՀՀ Օրենսդիր մարմին, ՀՀ Ազգային ժողով, պատգամավորներ)
- Գնահատեք հետևյալ ծառայությունների և ոլորտների կոռումպացվածությունը (Սոցիալական Ապահովության ծառայություններ, Քաղաքապետարան, Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով, Տեղական ինքնակառավարման մարմիններ / մարզպետարաններ…, ԶԼՄ-ներ, Կրթություն, Հարկային ծառայություններ, Առողջապահություն, Մաքսային ծառայություն, Քրեակատարողական հիմնարկներ, Պարեկային ծառայություն)
- Որքանով եք տիրապետում երկրաշարժի ժամանակ անվտանգության կանոններին
- ՀՀ կառավարությունը հումանիտար օգնություն և փրկարարական ջոկատ ուղարկեց Թուրքիա և Սիրիա: Ինչպես եք գնահատում այդ որոշումը.
- Փետրվարի 23-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի որոշման համաձայն Ռուբեն Վարդանյանն ազատվեց Արցախի պետական նախարարի պաշտոնից: Ինչպես եք վերաբերվում այս որոշմանը:
- Փետրվարի 22-ին ՀՀ կառավարությունը 250 միլիոն դոլարի համաձայնագիր է ստորագրել «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, ըստ որի Ամուլսարի հանքի շահագործումը կվերսկսվի: Ինչպես եք վերաբերվում այս որոշմանը (2023թ.): Ինչպես եք վերաբերվում Ամուլսարի վերաշահագործմանը (2019թ.)
- Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի կացարանում բռնկված հրդեհի ետևանքով զոհվել է 15 զինծառայող: Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց դեպքի պատճառի վարկածը, ըստ որի սպան 5 լիտրանոց բենզինի տարայով փորձել է վառել վառարանը, ինչի հետևանքով տեղի է ունեցել հրդեհը: Որքանով եք վստահում Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշած պաշտոնական վարկածին.
Մեթոդաբանություն
- Հետազոտության մեթոդը — Հեռախոսային հարցումներ
- Հարցումների քանակը — 1100
- Հետազոտության ընտրանքային սխալը — ±3%
- Հարցման ժամանակահատվածը — 25.02.2023-28.02.2023
- Հետազոտության վայրը — Հայաստանի Հանրապետություն