Yerevan’s Voices 2018 | Երևանի ձայներ 2018 | Голоса Еревана 2018

4 900 AMD

Հայերեն

Հարցերի ցանկ

  • Ինչպես կգնահատեք ընդհանուր առմամբ Երևան քաղաքի փոփոխությունները վերջին 1 տարվա ընթացքում։
  • Ըստ Ձեզ ներկա պահին որոնք են Երևանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրները։
  • Կարող եք նշել վերջին 1 տարվա ընթացքում Երևան քաղաքում դրական փոփոխություններ/ծրագրեր իրականացված քաղաքապետարան/թաղապետարանի կողմից։
  • Ինչպիսի միջոցառումներ կցանկանայիք, որպեսզի իրականացվեին քաղաքապետարան/ թաղապետարանի կողմից։
  • Գնահատեք Երևան քաղաքի հասարակական տրանսպորտը` ավտոբուսներ, երթուղային տաքսիները, ըստ հետևյալ չափանիշների 1-ից 5 բալանոց սանդղակով, որտեղ 1-ը նշանակում է շատ վատ, 5-ը` շատ լավ։
  • Գնահատեք Երևան քաղաքի վարչական շրջանները ըստ հետևյալ չափանիշների 1-ից 5 բալանոց սանդղակով, որտեղ 1-ը նշանակում է շատ վատ, 5-ը` շատ լավ։
  • Ինչ եք կարծում, ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն Երևան քաղաքի զբոսաշրջության զարգացման համար։
  • Խնդրում եմ գնահատել Ձեր համայնքի Մաքրություն ծառայությունների փոփոխությունները վերջին մեկ տարվա ընթացքում։
  • Խնդրում եմ գնահատել Ձեր համայնքի Աղբահանություն ծառայությունների փոփոխությունները վերջին մեկ տարվա ընթացքում։
  • Ինչպես կգնահատեք Երևան քաղաքի ընդհանուր արտաքին տեսքը։
  • Այս տարի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Հանրապետության Հարապարակում տեղադրվեց մոտ 150 000 դոլար արժողությամբ նոր տոնածառ: Ըստ Ձեզ այս որոշումն արդարացված էր թե ոչ։
  • Ինչպես եք գնահատում Ոստիկանության աշխատանքի փոփոխությունները հեղափոխությունից հետո։
  • Ինչպես եք գնահատում հատուկ օրերին /տոն օրեր, արտակարգ իրավիճակներ, միտինգներ, միջազգային այցելություններ և այլն/ Պետական Պահպանության Ծառայության /ՊՊԾ/ աշխատակիցների աշխատանքը հեղափոխությունից հետո։
    Ինչպես եք գնահատում Պետական Պահպանության Ծառայության հատուկ գումարտակի աշխատակիցների /հրեշտակների/ աշխատանքը հեղափոխությունից հետո։
  • Գնահատեք խնդրեմ Անձնագրային և վիզաների վարչության, Համայնքային ոստիկանի, ճանապարհային ոստիկանության աշխատանքի փոփոխությունները հեղափոխությունից հետո։
  • Գնահատեք խնդրեմ Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի աշխատանքը 1-ից 5 բալանոց սանդղակով, որտեղ 1-ը ամենացածր, 5-ը ամենաբարձր գնահատականն է։
  • Հեղափոխությունից հետո Ճանապարհային ոստիկանությունը բավականին մեղմ է վերաբերվում վարորդների կողմից թույլ տված խախտումներին: Որքանով եք համաձայն այս մոտեցման հետ։

Մեթոդաբանություն

  • Հետազոտության մեթոդը – Հեռախոսային հարցումներ
  • Հարցումների քանակը – 602
  • Հետազոտության ընտրանքային սխալը – ±4%
  • Հետազոտության իրականացման ժամանակահատվածը – 20.12.2018-25.12.2018
  • Հետազոտության վայրը – ք. Երևան
  • Հետազոտության ընթացքում կիրառվել է քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները, ընտրվել են Երևան քաղաքի վարչական շրջաններից՝ համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում Երևանի բնակչության բաշխմանը համամասնորեն:

4 900 AMD

Հայերեն
SKU: LZV9QV122018HY