Gallup.am կայքում ձեռք բերված և ներբեռնած հաշվետվությունների և հետազոտության արդյունքների օգտագործման կանոնները

Կանոններ

Օգտագործողը (հետագայում “Գնորդ”), ով գնել է և ներբեռնել է հաշվետվությունը, իր էլ.հասցեին ստանում է հղում հաշվետվության սեփական օրինակի՝ էլեկտրոնային տարբերակի ներբեռնման համար՝ Adobe PDF ֆորմատով: Ձեռք բերված հաշվետվությունն  օգտագործելու կանոնները հիմնված են հետևյալ տրամաբանության վրա. “Ամեն ինչ արգելված է, ինչը թույլ տրված չէ”:

Թույլատրվում է:

  • Կարդալ և ուսումնասիրել հաշվետվության բովանդակությունը
  • Վերլուծել հաշվետվության բովանդակությունը
  • Օգտագործել հաշվետվության բովանդակությունը առևտրային և ոչ առևտրային հոդվածներ գրելու նպատակով՝ պարտադիր հղում դնելով gallup.am կայքին որպես ինֆորմացիայի աղբյուր  
  • Սոցիալական ցանցերում կամ խմբագրություններում հրապարակել հաշվետվության էջերի սքրինշոթերը ՝ պարտադիր հղում անելով gallup.am կայքին՝ որպես տեղեկատվության աղբյուր
  • Տպել հաշվետվությունը
  • Օգտագործել տվյալները, որոնք ստացել եք առևտրային նպատակով հաշվետվության վերլուծության արդյունքում

Արգելվում են հաշվետվությունը կիրառելու այլ եղանակներ, և դրանց օգտագործումը կարող է հանգեցնել իրավական պատասխանատվության ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության:

Արգելված գործողությունները ներառում են նաև հետևյալները, բայց չեն սահմանափակվում հետևյալներով.

  • Հաշվետվության փաստաթղթի խմբագրում
  • Հաշվետվության տրամադրումը երրորդ անձին, ովքեր ձեռք չեն բերել տվյլալ հաշվետվությունը
  • Հաշվետվության վերավաճառքը երրորդ անձին կամ կազմակերպությանը,  ովքեր ձեռք չեն բերել տվյալ հաշվետվությունը
  • Հաշվետվության տվյալների և վերլուծության արդյունքների օգտագործումը առանց հստակ հղման gallup.am կայքին՝ որպես տեղեկատվության աղբյուր
  • Օգտագործման այլ մեթոդներ, որոնք նշված չեն թույլատրվածների ցանկում

Gallup.am կայքում ձեռք բերված և ներբեռնված հաշվետվությունների և հետազոտությունների արդյունքների վերադարձը

Խնդրում ենք մուտքագրեք գործող էլեկտրոնային հասցեն, քանի որ հաշվետվության ներբեռնման համար հղումը ուղարկվելու են Ձեր նշված էլեկտրոնային հասցեին։ Բացի դրանից Դուք կարող եք նշել «Create an account» որպեսզի հետագայում չլրացնեք բոլոր դաշտերը։

Ձեռք բերված հաշվետվությունները չեն կարող վերադարձվել և փոխանակվել ՝ անկախ գնորդի բավարարվածության աստիճանից դրանց բովանդակությունից: Հաշվետվության վրա ծախսված միջոցների վերադարձը հնարավոր է միայն մեկ դեպքում. օգտատերը չի ստացել ներբեռնման փաստաթղթի հղումը ոչ մի ձևով՝ ոչ ձեռքով ուղարկելով, ոչ ավտոմատ կերպով: Փաստը, որ օգտագործողը ստացել է հղումը, հաստատվում է Mailgun էլեկտրոնային հաղորդագրությունների տարածման մատակարարի log-փաստաթղթում, որը պարունակում է գնորդին ուղարկված էլ-նամակի հետ կապված երեք գրառում. 1) «Accepted», 2) «Delivered», 3) «Opened»: Եթե Mailgun հաղորդագրությունների տարածման մատակարարի log-փաստաթղթում առկա են Գնորդի էլ. փոստի հասցեին վերաբերող բոլոր երեք գրառումները, միջոցների վերադարձ չի կատարվի, նույնիսկ եթե Գնորդը հայտնում է, որ ինքը նամակ չի ստացել:

Ինչպես է gallup.am-ը մշակում անձնական տվյալները

Մենք ապահովում ենք անձնական տվյալների գաղտնիությունը և կիրառում ենք բոլոր անհրաժեշտ կազմակերպչական և տեխնիկական միջոցները ՝ անձնական տվյալների պաշտպանության համար: Որոշ դեպքերում, անձնական տվյալների մշակման համար, մենք աշխատում ենք գործընկերների հետ և փոխանցում ենք այդ տվյալները նրանց: Այս դեպքերում մենք վերահսկում ենք անվտանգության համապատասխան միջոցառումների համապատասխանությունը: Սա նշանակում է, որ մենք չենք փոխանցում տվյալները գործընկերներին, եթե կասկածում ենք տվյալների պահպանման նրանց սկզբունքների վրա, կամ եթե գիտենք, որ այդ սկզբունքները լրջորեն տարբերվում են սույն փաստաթղթում նկարագրվածներից:

Անձնական տվյալների կատեգորիաներ, որոնք մենք մշակում ենք

Մենք կարող ենք պահել երկու տեսակի անձնական տվյալներ. 

  • Նույնականացում. Այսինքն անուն, ազգանուն, IP-հասցե.
  • Կոնտակտային տվյալներ. Այսինքն օգտատիրոջ էլ.հասցե

Ինչու համար ենք դա անում

Մենք մշակում ենք անձնական տվյալները մի քանի պատճառներով.

  • Ծառայությունների աշխատանքն ապահովելու համար (օրինակ, կայքում թույլտվության գործառույթը):
  • Որպեսզի օգտվողները կարողանան (եթե բաժանորդագրված են) ստանալ մեր հաղորդագրությունները (օրինակ, նոր հաշվետվության թողարկման ծանուցումները):
  • Որպեսզի կարողանանք վիճակագրություն հավաքել: Դա մեզ անհրաժեշտ է երկու բանի համար. հետևել, արդյոք մեր ծառայությունները հասանելի են ընթերցողներին, և հասկանալ, թե ընթերցողներն ինչպես են օգտվում մեր ծառայություններից՝ և այդ դիտարկումների հիմքում դարձնել ծառայություններն ավելի հարմար:

Ով կարող է անձնական տվյալները ստանալու հասանելիություն ունենալ

Ինչպես նշվեց վերևում, երբեմն անձնական տվյալները փոխանցում ենք մեր գործընկերներին ՝ պահպանելով անվտանգության անհրաժեշտ միջոցները: Օրինակ, մենք տվյալներ կարող ենք փոխանցել էլ.հաղորդագրությունների մասսայական ուղարկման ծառայություններին կամ վերլուծական համակարգերին: Մենք նաև կարող ենք տվյալներ տրամադրել իրավապահների պահանջով:

Ինչ իրավունքներ ունեն ընթերցողները

  • • Նախ և առաջ ընթերցողները հնարավորություն ունեն ուղղել իրենց անձնական տվյալները, եթե դրանք թերի են և (կամ) սխալ:
  • • Երկրորդ, ընթերցողները իրավունք ունեն պահանջել ջնջել իրենց անձնական տվյալները:
  • Երրորդ, եթե ընթերցողը կարծում է, որ խախտվում են իր իրավունքներն ու շահերը, նա կարող է հայց ներկայացնել մեզ հետ: Մենք հնարավորինս ամեն ինչ կանենք իրավիճակը շտկելու համար: Դա անելու համար կարող եք մեզ նամակ գրել info@gallup.am հասցեին:

Այս փաստաթուղթը կարող է փոխվել

Մենք կարող ենք ցանկացած պահի միակողմանի փոխել վերը նշված սկզբունքները: Ընթերցողներին այդ մասին կտեղեկացնենք ոչ ուշ քան մեկ ամսվա ընթացքում հենց այս էջում: 

Ինչպես է gallup.am-ը օգտագործում cookie

gallup.am-ը, ինչպես նաև համացանցում կայքերի մեծամասնությունը օգտագործում է cookie: Սա մեզ հնարավորություն է տալիս օգտվողներին մատուցել մեր ծառայությունները, հետևել որպեսզի մեր ծառայությունները հասանելի լինեն և անկում չապրեն,  ինչպես նաև վերլուծել տվյալները և հասկանալ ինչն ենք անում ոչ այնպես և զարգացնել մեր ծառայությունները: Այս փաստաթղթում մենք բացատրում ենք, թե ինչպես ենք օգտագործում cookie և ինչ կարող են ընթերցողները նախաձեռնել դրա հետ կապված (եթե ցանկություն լինի).

Cookie-ն այն կայքի տվյալների մի մասն է, որը դուք այցելել եք, և որը պահվում է ձեր համակարգչում:

Ինչպիսի cookiе ենք մենք օգտագործում և ինչ նպատակով.

  • Cookie վիճակագրության համար: Մենք օգտագործում ենք մի քանի համակարգ վիճակագրության հավաքման համար. մեզ համար կարևոր է իմանալ, թե ինչպես են մեզ կարդում: Այս տվյալների հիման վրա մենք հասկանում ենք մեր լսարանի չափը, ինչպես նաև այն, ինչն ենք մենք ճիշտ անում և ինչը սխալ: Մենք իրականացնում ենք վիճակագրության հավաքագրումը մեր գործընկերոջ՝ Google Analytics-ի միջոցով:
  • Cookie կայք մուտք գործելը և հաշվետվությունները ներբեռնելը պարզեցնելու համար: Cookie-ն մեր կայքում գրանցում է ձեր համակարգչի թույլտվության փաստը, այնպես որ ամեն անգամ հարկ չկա կրկին մուտք գործել կայք:

Ւնչ անել, եթե դուք չեք ցանկանում օգտագործել cookie?

Դուք կարող եք դա անջատել Ձեր բրաուզերի անվտանգության կարգավորումներում: Կարևոր է հասկանալ, որ կարգավորումները պետք է կիրառել բոլոր բրաուզերներում, որոնցից Դուք օգտվում եք (համակարգչում կամ հեռախոսում): Այն դեպքում երբ կորոշեք  անջատել cookiе-ն, ի նկատի ունեցեք, որ gallup.am կայքի ծառայությունների գործառույթների մի  մասը Ձեզ այլևս հասանելի չեն լինի կամ կարող են աշխատել անկանխատեսելի կերպ: 

Ինչպես տեղեկանալ ավելի մանրամասն?

Գրեք մեզ հետևյալ հասցեին info@gallup.am.