Հարցերի ցանկ
- Հայաստանի հանրապետությունում սրընթաց աճում են տարբեր երկրների ներկայացուցիչների թիվը, մասնավորապես Հնդկաստանից և Պակիստանից: Ինչպե՞ս եք վերաբերվում այս երևույթին
- Ձեր կարծիքով ո՞ր երկիր, կամ երկրներ պետք է ուղղվի Հայաստանի ինտեգրման վեկտորը (Հունվար 2024 / Հունվար 2023)
- Ո՞ր երկրներից կարելի է ռազմաքաղաքական օգնություն ստանալ մեր երկրի համար (Հունվար 2024 / Նոյեմբեր 2023 / Հունիս 2023 / Հունվար 2023թ)
- Եթե պատերազմ լինի, պատրաստ կլինե՞ք պայքարել Հայաստանի համար
- Ըստ Ձեզ, ներկայումս ՀՀ-ում կա՞ն արդյոք քաղբանտարկյալներ
- Եթե կան, նշեք ո՞վքեր են քաղբանտարկյալները
- Որքանո՞վ եք վստահում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին (Հունվար 2024 / Նոյեմբեր 2023)
- Հունվարի 19 ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության: Ըստ Ձեզ արդյոք անհրաժեշտ է փոփոխություններ կատարել կամ լիովին նոր սահմանադրություն ընդունել ՀՀ համար
- Ըստ Ձեզ ներքաղաքական իրավիճակի լուծման համար արդյո՞ք ՀՀ-ում անհրաժեշտ են իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ (Հունվար
2024 / Նոյեմբեր 2023) - Եթե առաջիկա կիրակի օրը լինեն Խորհրդարանական ընտրությունների, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք
Մեթոդաբանություն
- Հետազոտության մեթոդը – Հեռախոսային հարցումներ
- Հարցումների քանակը – 1101
- Հետազոտության ընտրանքային սխալը – ±3%
- Հետազոտության իրականացման ժամանակահատվածը – 23.01.2024-26.01.2024
- Հետազոտության վայրը – Հայաստանի Հանրապետություն
Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում /մարզկենտրոններ, այլ քաղաքներ, գյուղական համայնքներ/ և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն: Հարցվողների հեռախոսահամարներն ընտրվել են պատահական գեներացված համարներից: