Հարցերի ցանկ
- Ինչպես կգնահատեք ընդհանուր առմամբ Երևան քաղաքի փոփոխությունները վերջին 1 տարվա ընթացքում։
- Ըստ Ձեզ ներկա պահին որոնք են Երևանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրները։
- Կարող եք նշել վերջին 1 տարվա ընթացքում Երևան քաղաքում դրական փոփոխություններ/ծրագրեր իրականացված քաղաքապետարան/թաղապետարանի կողմից։
- Ինչպիսի միջոցառումներ կցանկանայիք իրականացվեին քաղաքապետարան/ թաղապետարանի կողմից։
- Գնահատեք Երևան քաղաքի հասարակական տրանսպորտը` ավտոբուսներ, երթուղային տաքսիները, ըստ հետևյալ չափանիշների 1-ից 5 բալանոց սանդղակով, որտեղ 1-ը նշանակում է շատ վատ, 5-ը` շատ լավ։
- Ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն Երևան քաղաքի զբոսաշրջության զարգացման համար։
- Խնդրում եմ գնահատել Ձեր համայնքի հետևյալ ծառայությունների փոփոխությունները վերջին մեկ տարվա ընթացքում. Մաքրություն։
- Խնդրում եմ գնահատել Ձեր վարչական շրջանի Մաքրություն ամռան ամիսներին։
- Խնդրում եմ գնահատել Ձեր համայնքի հետևյալ ծառայությունների փոփոխությունները վերջին մեկ տարվա ընթացքում. Աղբահանություն։
- Խնդրում եմ գնահատել Ձեր վարչական շրջանի Աղբահանությունը ամռան ամիսներին։
- Ինչպես կգնահատեք Երևան քաղաքի ընդհանուր արտաքին տեսքը։
- Գնահատեք խնդրեմ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և Ձեր համայնքի թաղապետի աշխատանքը 1-ից 5 բալանոց սանդղակով, որտեղ 1-ը ամենացածր, 5-ը ամենաբարձր գնահատականն է։
- Քաղաքապետարանը միակողմանի խզեց պայմանագիրը Սանիթեք ընկերության հետ, և ներկայումս աղբահանության գործառույթը իրականացնում է քաղաքապետարանը. Ինչպես եք վերաբերվում այս որոշմանը։
- Լույս խմբակցության անդամները խոսեցին քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերի մասին նշվելով, որ որոշ ընկերություններին շին.թույլտվությունները և ապօրինի շինության օրինականացման որոշումները տրվել են ծառայություններ կամ գույք նվիրելու դիմաց։ Մասնավորապես նշվում է, որ Սամվել Ալեքսանյանի հետ կապակցված ընկերությունը քաղաքապետարանին նվիրել է 3 աղբատար մեքենա: Ասացեք խնդրեմ դուք այստեղ տեսնում եք կոռուպցիոն ռիսկեր։
- Ինչպես կգնահատեք վերջին 1 տարվա ընթացքում Ոստիկանության աշխատանքի փոփոխությունները։
- Ինչպես կգնահատեք հատուկ օրերին /տոն օրեր, արտակարգ իրավիճակներ, միտինգներ, միջազգային այցելություններ և այլն/ Պետական Պահպանության Ծառայության /ՊՊԾ/ աշխատակիցների աշխատանքը։
- Ինչպես կգնահատեք Պետական Պահպանության Ծառայության հատուկ գումարտակի աշխատակիցների /հրեշտակների/ աշխատանքը։
- Գնահատեք խնդրեմ վերջին 1 տարվա ընթացքում Անձնագրային և վիզաների վարչության, Համայնքային ոստիկանի, ճանապարհային ոստիկանության աշխատանքի փոփոխությունները։
- Գնահատեք խնդրեմ Ոստիկանության պետի Ժ/Պ Արման Սարգսյանի աշխատանքը 1-ից 5 բալանոց սանդղակով, որտեղ 1-ը ամենացածր, 5-ը ամենաբարձր գնահատականն է։
- Հեղափոխությունից հետո Ճանապարհային ոստիկանությունը բավականին մեղմ է վերաբերվում վարորդների կողմից թույլ տված խախտումներին: Որքանով եք համաձայն այս մոտեցման հետ։
Մեթոդաբանություն
- Հետազոտության մեթոդը – Հեռախոսային հարցումներ
- Հարցումների քանակը – 601
- Հետազոտության ընտրանքային սխալը – ±4%
- Հետազոտության ժամանակահատվածը –10.12.2019-20.12.2019
- Հետազոտության վայրը – ք. Երևան
- Հետազոտության ընթացքում կիրառվել է քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները ընտրվել են Երևան քաղաքի վարչական շրջաններից՝ համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Երևանի բոլոր 12վարչական շրջաններում: