Հարցերի ցանկ
- Ինչպես կգնահատեք ընդհանուր առմամբ Երևան քաղաքի փոփոխությունները վերջին 1 տարվա ընթացքում։
- Ըստ Ձեզ ներկա պահին որոնք են Երևանի առջև կանգնած աﬔնակարևոր խնդիրները։
- Կարող եք նշել վերջին 1 տարվա ընթացքում Երևան քաղաքում դրական փոփոխություններ/ծրագրեր իրականացված քաղաքապետարան/թաղապետարանի կողﬕց։
- Ինչպիսի ﬕջոցառումներ կցանկանայիք,որպեսզի իրականացվեին քաղաքապետարան/թաղապետարանի կողﬕց։
- Գնահատեք Երևան քաղաքի հասարակական տրանսպորտը` ավտոբուսներ,երթուղային տաքսիները,ըստ հետևյալ չափանիշների 1-ից 5բալանոց սանդղակով, որտեղ 1-ը
նշանակում է շատ վատ,5-ը շատ լավ։ - Ինչ եք կարծում, ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն Երևան քաղաքի զբոսաշրջության զարգացման համար։
- Խնդրում եմ գնահատել Ձեր համայնքի հետևյալ ծառայությունների փոփոխությունները վերջին ﬔկ տարվա ընթացքում. Աղբահանություն։
- Խնդրում եմ գնահատել Ձեր համայնքի հետևյալ ծառայությունների փոփոխությունները վերջին ﬔկ տարվա ընթացքում. Մաքրություն։
- Ինչպես կգնահատեք Երևան քաղաքի ընդհանուր արտաքին տեսքը։
- Գնահատեք խնդրեմ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Ձեր համայնքի թաղապետի աշխատանքը 1-ից 5բալանոց սանդղակով,որտեղ 1-ը աﬔնացածր, 5-ը աﬔնաբարձր գնահատականն է։
- Եթե առաջիկա կիրակի օրը լինեն Երևանի քաղաքապետի ընտրությունները, ում կընտրեք։
- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով որոշում կայացվեց,որպեսզի ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի /արագաչափեր,տեսախցիկներ/ և վճարովի ավտոկայանատեղերի /կարﬕր գծանշաններ/ ողջ ֆինանսական հոսքերը տնօրինվեն համապատասխան պետական և համայնքային կառույցների կողﬕց:Ինչպես եք վերաբերվում այդ որոշմանը։
- Ինչպես կգնահատեք վերջին 1 արվա ընթացքում Ոստիկանության աշխատանքի փոփոխությունները։
- Ինչպես կգնահատեք հատուկ օրերին /տոն օրեր, արտակարգ իրավիճակներ,ﬕտինգներ, ﬕջազգային այցելություններ և այլն/ Պետական Պահպանության Ծառայության/ՊՊԾ/ աշխատակիցների աշխատանքը։
- Ինչպես կգնահատեք Պետական Պահպանության Ծառայության հատուկ գումարտակի աշխատակիցների /հրեշտակների/ աշխատանքը։
- Գնահատեք խնդրեմ վերջին 1 տարվա ընթացքում Անձնագրային և վիզաների վարչության, Թաղային ոստիկանի, Պետավտոտեսչության աշխատանքի փոփոխությունները։
- Գնահատեք խնդրեմ Ոստիկանության պետ Վլադիﬕր Գասպարյանի աշխատանքը 1-ից 5 բալանոց սանդղակով,որտեղ 1-ը աﬔնացածր, 5-ը աﬔնաբարձր գնահատականն է։
- Ըստ Ձեզ արագաչափերի թվի ավելացուﬕց հետո Երևանի երթևեկությունը դարձել է։
- Վարում եք ﬔքենա. Ձեր ﬔքենա վարելու ոճը փոխվել է արագաչափերի տեղադրուﬕց հետո։
Մեթոդաբանություն
- Հետազոտության ﬔթոդը – Դեմ առ դեմ հարցումներ
- Հարցումների քանակը – 800
- Հետազոտության ընտրանքային սխալը – ±3,5%
- Հետազոտության իրականացման ժամանակահատվածը – 07.12.2016 – 19.12.2016
- Հետազոտության վայրը – ք.Երևան
- Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային ﬕավորները` վարչական շրջանները, ընտրվել են Երևան քաղաքի վարչական շրջաններից համամասնորեն: Տնային տնտեսություններն ընտրվել են պատահական քայլով: