Yerevan’s Voices 2014 | Երևանի ձայներ 2014 | Голоса Еревана 2014

4 900 AMD

Հայերեն

Հարցերի ցանկ

  • Ինչպես կգնահատեք ընդհանուր առմամբ Երևան քաղաքի փոփոխությունները վերջին 1 տարվա ընթացքում
  • Ըստ Ձեզ ներկա պահին որոնք են Երևանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրները։
  • Կարող եք նշել վերջին 1 տարվա ընթացքում Երևան քաղաքում դրական փոփոխություններ/ծրագրեր իրականացված քաղաքապետարան/թաղապետարանի կողմից։
  • Ինչպիսի միջոցառումներ կցանկանայիք, որպեսզի իրականացվեին քաղաքապետարան/թաղապետարանի կողմից։
  • Գնահատեք Երևան քաղաքի հասարակական տրանսպորտը` ավտոբուսներ, երթուղային տաքսիները, ըստ հետևյալ չափանիշների 1-ից 5 բալանոց սանդղակով, որտեղ 1-ը նշանակում է շատ վատ, 5-ը շատ լավ։
  • Ինչ եք կարծում, ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն Երևան քաղաքի զբոսաշրջության զարգացման համար։
  • Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած 2 ընկերությունները մեկնարկել են իրենց աշխատանքը ամբողջությամբ եվրոպական նոր համապատասխան տեխնիկայով և աղբամաններով: Ասացեք խնդրեմ, ինչ ակնկալիքներ ունեք նոր աղբահանության համակարգից։
  • Նկատել եք նոր աղբահանման մեքենաները, աղբարկղերը։
  • Ինչպես եք վերաբերվում Աղբահանության նոր համակարգի ներմուծմանը։
  • Ինչպես կգնահատեք Երևան քաղաքի ընդհանուր արտաքին տեսքը։
  • Գնահատեք խնդրեմ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Ձեր համայնքի թաղապետի աշխատանքը 1-ից 5 բալանոց սանդղակով, որտեղ 1-ը ամենացածր, 5-ը ամենաբարձր գնահատականն է։
  • Ձեր տանը Ունեք մանկապարտեզային տարիքի երեխա /2-6 տարեկան/։
  • Հաճախում է արդյոք երեխան մանկապարտեզ։
  • Ինչու երեխան չի հաճախում մանկապարտեզ։
  • Ինչ մանկապարտեզ է երեխան հաճախում։
  • Գնահատեք խնդրեմ 1-ից 5 բալանոց սանդղակով մանկապարտեզը, որտեղ հաճախում է Ձեր երեխան ըստ հետևյալ չափանիշների, որտեղ 1-ը ամենացածր /բացասական/, 5-ը ամենաբարձր գնահատականն է /դրական/։
  • Վերջին շաբաթվա ընթացքում դոլլարի փոխարժեքի կտրուկ աճ է գրանցել: Ինչ եք կարծում, ինչպես կանդրադառնա այս երևույթը Ձեր ընտանիքի նյութական վիճակի վրա և Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա 09.12-16.12։
  • Ինչպես կգնահատեք վերջին 1 տարվա ընթացքում Ոստիկանության աշխատանքի փոփոխությունները։
  • Հոկտեմբերի 10-ին և 24-ին ընդդիմությունը Երևան քաղաքում կազմակերպեց և իրականացրեց մարդաշատ հանրահավաքներ և երթեր: Ինչպես կգնահատեք ոստիկանության աշխատանքը այդ օրերին 1-ից 5 բալանոց սանդղակով, որտեղ 1-ը ամենացածր, 5-ը ամենաբարձր գնահատականն է։
  • Նկատել եք արդյոք ոստիկանության աշխատակիցներրի նոր համազգեստը։
  • Ինչպես կգնահատեք ոստիկանության աշխատակիցների նոր համազգեստը նախկինի համեմատ։
  • Ինչպես կգնահատեք հատուկ օրերին /տոն օրեր, արտակարգ իրավիճակներ, միտինգներ, միջազգային այցելություններ և այլն/ Պետական Պահպանության Ծառայության /ՊՊԾ/ աշխատակիցների աշխատանքը։
  • Ինչպես կգնահատեք Պետական Պահպանության Ծառայության հատուկ գումարտակի աշխատակիցների /հրեշտակների/ աշխատանքը։
  • Գնահատեք խնդրեմ վերջին 1 տարվա ընթացքում Անձնագրային և վիզաների վարչության, Թաղային ոստիկանի, Պետավտոտեսչության աշխատանքի փոփոխությունները։
  • Գնահատեք խնդրեմ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի աշխատանքը 1-ից 5 բալանոց սանդղակով, որտեղ 1-ը ամենացածր, 5-ը ամենաբարձր գնահատականն է (09.12.2014-16.12.2014)։
  • Վարում եք մեքենա. Ձեր մեքենա վարելու ոճը փոխվել է արագաչափերի տեղադրումից հետո։
  • Ինչպես եք վերաբերվում կարմիր գծանշաններով ավտոկայանատեղերի վճարների հետ կապված նոր համակարգին։

Մեթոդաբանություն

  • Հետազոտության մեթոդը — Դեմ առ դեմ հարցումներ
  • Հարցումների քանակը — 1066
  • Հետազոտության ընտրանքային սխալը – ±3%
  • Հետազոտության իրականացման ժամանակահատվածը — 09.12.2014-16.12.2014
  • Հետազոտության վայրը — ք.Երևան

Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` վարչական շրջանները, ընտրվել են Երևան քաղաքի վարչական շրջաններից համամասնորեն: Տնային տնտեսություններն ընտրվել են պատահական քայլով:

4 900 AMD

Հայերեն
SKU: YYB8DT122014HY