«TriPPvs ՏՏռաս». ՀՀ քաղաքացիների կարծիքը Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ հռչակագիրի, Սյունիքի տարածքով ճանապարհի տրամադրման,ՀՀ սահմանադրության փոփոխության և այլ հարցերի մասին։
19 900 AMD
Հայերեն
Հարցերի ցանկ
- 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրվել է Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ հռչակագիրը։ Այն հանդիսանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրված, համաձայնեցված տեքստի հիմք։ Ինչպե՞ս եք գնահատում այս հռչակագրի ստորագրումը
- Հռչակագրում վերահաստատվել է, որ Ադրբեջանը և Հայաստանը պարտավորվում են բացել հաղորդակցությունները: Այդ ջանքերը ներառում են նաև՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի՝ Սյունիքի մարզով հաղորդակցության ապահովումը՝ Հայաստանի համար փոխադարձ հաղորդակցական հնարավորություններով։ Ինչպե՞ս եք գնահատում Սյունիքի տարածքով ճանապարհ տրամադրելը
- Վաշինգտոնյան համաձայնագիրը կնպաստի արդյո՞ք երկարաժամկետ խաղաղության հաստատմանը տարածաշրջանում
- Ըստ հրապարակված տեղեկությունների, Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունը նշել է որպես վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման: Ո՞ր դատողության հետ եք առավել համաձայն
- Ձեր կարծիքով այսօր Հայաստանում կա՞ն արդյոք քաղբանտարկյալներ
- Ու՞մ եք համարում քաղբանտարկյալ
- Տաշիր Գրուպի հիմնադիր, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը հանդես եկավ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու, որից կարճ ժամանակ անց նրան ձերբակալեցին։ Դատարանի որոշմամբ նա կալանավորվեց 2 ամսով, իսկ 2025թ․օգոստոսի 15-ին կալանքը երկարացվեց ևս 2 ամսով։ Ինչպե՞ս եք գնահատում իշխանության այս գործելաոճը
- 2025 թ․ հունիսի վերջին ձերբակալվել և կալանավորվել են Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և Բագրատ Սրբազանը։ Այնուհետև օգոստոսին դատարանը որոշում կայացրեց երկարաձգել նրանց կալանքի ժամկետը։ Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը
- Եթե առաջիկա կիրակի օրը լինեին Խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք
Մեթոդաբանություն
- Հետազոտությանմեթոդը–Հեռախոսային հարցումներ
- Հարցումներիքանակը–1101
- Հետազոտության ընտրանքային սխալը-±3%
- Հետազոտության իրականացման ժամանակահատվածը–25.08.2025-30.08.2025
- Հետազոտության վայրը –Հայաստանի Հանրապետություն
Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում/մարզկենտրոններ, այլ քաղաքներ, գյուղական համայնքներ/ և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն: Հարցվողների հեռախոսահամարներն ընտրվել են պատահական գեներացված համարներից:
19 900 AMD
Հայերեն
“Order-2022”. Global and internal political situation
Original price was: 19 900 AMD.14 900 AMDCurrent price is: 14 900 AMD.
“Borscht”. Russian-Ukrainian conflict and internal political situation in Armenia
Original price was: 19 900 AMD.14 900 AMDCurrent price is: 14 900 AMD.