Հարցերի ցանկ
- Ընդհանուր առմամբ բավարարվա՞ծ եք արդյոք Ձեր կյանքով
- Ինչպե՞ս եք գնահատում Ձեր ընտանիքի նյութական /տնտեսական/ ապահովվածությունը ներկայումս
- Ինչպե՞ս եք գնահատում մեր երկրի ներկա տնտեսական վիճակը
- Ձեր կարծիքով Դուք /Ձեր ընտանիքը/ մեկ տարի հետո ներկա դրության համեմատ ավելի լա՞վ թե ավելի վա՞տ կապրեք
- Ինչպե՞ս եք գնահատում ներքոշարադրյալների գործունեությունը
- Ներկա պահին որո՞նք են մեր պետության առջև կանգնած ամենակարևոր 3 խնդիրները*
- Ներկայիս իշխանությունը դեպի ո՞ր երկիր կամ երկրներ է ուղղում Հայաստանի ինտեգրման վեկտորը
- Վերջին երկու ամիսների ընթացքում ադրբեջանական զինվորները առաջ եկան Տեղ գյուղի հատվածում, որի արդյունքում մի շարք միջադեպեր գրանցվեցին և ունեցանք զոհեր: Այնուհետև Կոռնիձոր գյուղի մոտ նոր կառուցված ճանապարհի սկզբնամասում Ադրբեջանի սահմանապահները տեղադրեցին հսկիչ անցակետ: Ըստ Ձեզ ո՞վ է այս անհաջողությունների շարքի մեղավորը/պատասխանատուն: (Երկու պատասխանի հնարավորություն)
- ՀՀ Ազգային Ժողովը որքանո՞վ է արտացոլում երկրի իրական քաղաքական իրավիճակը
- Ապրիլի 2-ին Կասկադում Ալեն Սիմոնյանը հայհոյել և թքել է իրեն դավաճան անվանած երիտասարդի դեմքին: Ինչ եք կարծում, այս միջադեպից հետո Ալեն Սիմոնյանը պե՞տք է արդյոք հրաժարական տա
- Որքանով են հետևյալ քաղաքական գործիչները ընդդիմադիր, 1 ընդհանրապես ընդդիմադիր չէ, 5 շատ ընդդիմադիր է (Ներկայացված է միջին գնահատականը)**
- Քաղաքապետարանը Երևան քաղաքի Կենտրոնում՝ Կասկադում իրականացրեց հին հաստաբուն ծառերի ծառահատում և դրանց փոխարեն տեղադրվեցին սակուրաներ: Ինչպե՞ս եք գնահատում քաղաքապետարանի այս գործողությունները.
- Ձեզ համար Երևանի քաղաքապետի պաշտոնը քաղաքակա՞ն պաշտոն է, թե Երևանի կառավարչի /մենեջերի
*Դժվարանում եմ պատասխանել, Այլ, Բարձր հարկեր, Կոռուպցիա, Արտագաղթ, Առողջապահական համակարգի վատ վիճակ, Արտաքին քաղաքականության խնդիրներ, Գնաճ, ինֆլյացիա, Ցածր թոշակներ/Ցածր աշխատավարձեր, Կրթական համակարգի վատ վիճակ, Գերիների վերադարձ, Գործազրկություն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, Տնտեսական վիճակ, Պատերազմի վտանգ, Սահմանների հստակեցման խնդիրներ, Անվտանգության հետ կապված խնդիրներ:
**Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Արմեն Աշոտյան, Իշխան Սաղաթելյան, Էդգար Ղազարյան, Արթուր Վանեցյան, Վարդան Ղուկասյան, Հրանտ Բագրատյան, Արման Թաթոյան, Ռուբեն Վարդանյան, Մանե Թանդիլյան:
Մեթոդաբանություն
- Հետազոտության մեթոդը — Հեռախոսային հարցումներ
- Հարցումների քանակը — 1100
- Հետազոտության ընտրանքային սխալը — ±3%
- Հետազոտության իրականացման ժամանակահատվածը — 26.04.2023-30.04.2023
- Հետազոտության վայրը — Հայաստանի Հանրապետություն
Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում /մարզկենտրոններ, այլ քաղաքներ, գյուղական համայնքներ/ և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն: Հարցվողների հեռախոսահամարներն ընտրվել են պատահական գեներացված համարներից: