Հարցերի ցանկ
- Արդյո՞ք կարծում եք, որ Ռուսաստանի ռազմական գործողությունները Ուկրաինայում արդարացի են
- Համաձա՞յն եք արդյոք, որ ռուս-ուկրաինական հակամարտությունն իրականում հակամարտություն է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև
- Ձեր կարծիքով Ռուս Ուկրաինական հակամարտությունը կհանգեցնի՞ աշխարհակարգում գլոբալ փոփոխությունների
- Ինչպե՞ս կգնահատեք միջուկային պատերազմի ներկա ռիսկերը
- Ինչպե՞ս եք վերաբերվում սանկցիաներին, որոնք Արևմուտքի պետությունները կիրառել են Ռուսաստանի դեմ
- Ձեր կարծիքով, Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցները ազդու՞մ են նաև Հայաստանի վրա
- Ռուս-Ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանից մեծաքանակ մարդիկ են գալիս Հայաստան ժամանակավոր բնակության կամ աշխատանքի համար: Ինչպե՞ս եք վերաբերվում այս հանգամանքին
- Ի՞նչ եք կարծում, բնակչության վերաբնակեցումն ու բիզնեսի տեղափոխումը դրական ազդեցություն կունենա՞ Հայաստանի տնտեսության վրա.
- Արդեն 100 և ավելի օր է Արցախը գտնվում է շրջափակման մեջ: Ըստ Ձեզ ո՞վ / ովքե՞ր են մեղավոր Լաչինի միջանցքի արգելափակման համար (մի քանի պատասխան)
- Հունվարի 23-ին ՀՀ կառավարությունը հայտարարություն տարածեց, ըստ որի Եվրամիությունը նոր դիտորդական առաքելություն կուղարկի Հայաստան առնվազն 2 տարով: Ինչպե՞ս եք գնահատում ԵՄ դիտորդական առաքելության առկայությունը ՀՀ-ում
- Ձեր կարծիքով ՀՀ ներկա իշխանությունները ունակ կլինե՞ն ՀՀ և Լեռնային Ղարաբաղի շահերից բխող և ընունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ
- Գնահատեք խնդրեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը
- Մարտի 17-ին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց. Ինչպե՞ս եք գնահատում այդ որոշումը
- Եթե առաջիկա կիրակի օրը լինեին Խորհրդարանական ընտրությունների, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք*
*Դժվարանում եմ պատասխանել, Հրաժարվում եմ պատասխանել, Այլ, Չեմ մասնակցելու ընտրություններին/Ոչ մեկին, Հանուն հանրապետության կուսակցություն /Արման Բաբաջանյան/, «Հայոց արծիվներ — Միացյալ Հայաստան» կուսակցություն, «Սասնա ծռեր» կուսակցություն, Հայաստանի կոմունիստական կուսակցություն, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Արդար Հայաստան կուսակցություն, Հայ Ազգային Կոնգրես կուսակցություն, 5165 կուսակցություն, Ապրելու երկիր կուսակցություն, Քաղաքացու որոշում կուսակցություն, Ազգային —Դեմոկրատական բևեռ, Քրիստոնեա – Ժողովրդավարական կուսակցություն /Լևոն Շիրինյան/, Հանրապետություն կուսակցություն, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցություն, Բարգավաճ Հայաստան կուսակցություն, Պատիվ Ունեմ Դաշինք / Հայաստանի Հանրապետական…, Հայոց Հայրենիք կուսակցություն/Հանրային ձայն կուսակցություն…, Հայաստան Դաշինք – / Ռոբերտ Քոչարյան:
Մեթոդաբանություն
- Հետազոտության մեթոդը — Հեռախոսային հարցումներ
- Հարցումների քանակը — 1100
- Հետազոտության ընտրանքային սխալը — ±3%
- Հետազոտության իրականացման ժամանակահատվածը — 24.03.2023-27.03.2023
- Հետազոտության վայրը — Հայաստանի Հանրապետություն