Հարցերի ցանկ
- Ինչպե՞ս եք վերաբերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի Գարեգին Բ-ն պետք է հրաժարական տա, քանի որ ըստ վարչապետի տեղեկությունների վեհափառը խախտել է կուսակրոնության կանոնը և ունի զավակ
- Հայտնի գործարար և բարերար Տաշիր գրուպի հիմնադիր Սամվել Կարապետյանը հանդես եկավ ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու, որից կարճ ժամանակ անց նրան ձերբակալեցին, ապա դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորեցին: Ինչպե՞ս եք գնահատում իշխանության այս գործելաոճը
- Ձեր կարծիքով,այսօր Հայաստանում կա՞ն արդյոք քաղբանտարկյալներ
- Ու՞մ եք համարում քաղբանտարկյալ
- Հունիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Ինչպե՞ս եք գնահատում այդ այցը
- Վերջին 10 օրվա ընթացքում Իսրայելը և Իրանը բազմակի փոխադարձ հրթիռային հարվածներ են հասցրել միմյանց, և ի հավելումն դրա ԱՄՆ հունիսի 22-ռմբակոծեց Իրանի միջուկային հետազոտական և արտադրական կայանները: Ըստ Ձեզ այս հակամարտությունն ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ մեր տարածաշրջանի կամ Հայաստանի վրա
- ԱԺ ընդդիմադիր “Պատիվ ունեմ” խմբակցությունը հայտարարել է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին: Կարծո՞ւմ եք կա բավարար հիմք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու համար
- Ըստ Ձեզ,քաղաքական և հասարակական գործիչներից Նիկոլ Փաշինյանն ում է համարում իր գլխավոր մրցակիցը առաջիկա ընտրություններին (մայիս, հուլիս, հոկտեմբեր 2024, փետրվար, հունիս 2025)
- Գնահատեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը
- Եթե առաջիկա կիրակի օրը լինեն Խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք
Մեթոդաբանություն
- Հետազոտության մեթոդը – Հեռախոսային հարցումներ
- Հարցումների քանակը – 1000
- Հետազոտության ընտրանքային սխալը – ±3%
- Հետազոտության իրականացման ժամանակահատվածը – 23.06.2025-25.06.2025
- Հետազոտության վայրը – Հայաստանի Հանրապետություն
Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում/մարզկենտրոններ, այլ քաղաքներ, գյուղական համայնքներ/ և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն: Հարցվողների հեռախոսահամարներն ընտրվել են պատահական գեներացված համարներից: