Հարցերի ցանկ
- Հայաստանն ընդհանուր առմամբ շարժվում է ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ
- Ձեր կարծիքով Հայաստանը պետք է շարունակի անդամակցել ՀԱՊԿ-ին, թե՞ պետք է ձգտի միանա ՆԱՏՕ-ին
- Ի՞նչ քաղաքականություն պետք է վարի Հայաստանն Արցախյան հարցում
- Վերջերս 4 քաղաքական ուժեր նախաձեռնել էին քննարկում ԵՄ անդամակցելու շուրջ: Ըստ Ձեզ արդյո՞ք ՀՀ-ն պետք է անդամակցի ԵՄ-ին
- Եվրոպական միությանը անդամակցելու առաջին նախապայմանը Եվրասիական Տնտեսական Միության ԵԱՏՄ անդամակցությունից Հայաստանի Հանրապետության դուրս գալն է: Ըստ Ձեզ Հայաստանը պե՞տք է դուրս գա Եվրասիական Տնտեսական Միությունից և սկսի Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացը
- Ինչպե՞ս եք գնահատում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախաձեռնած “Տավուշը հանուն հայրենիքի” շարժումը
- Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից իրականացվող ՀՀ սահամանգծման և սահմանազատման գործընթացը
- Գնահատեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը
- Եթե հաջորդ կիրակի լինեն Խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին կտաք Ձեր ձայնը
- Հուլիսի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման կարևորագույն պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է: Ի՞նչ եք կարծում, արդյոք Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրությունը պետք է փոփոխության ենթարկվի
- Հունվար: Հունվարի 19 ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության: Ըստ Ձեզ արդյոք անհրաժեշտ է փոփոխություններ կատարել կամ լիովին նոր սահմանադրություն ընդունել ՀՀ համար
- Գնահատեք որքանո՞վ եք բավարարված հետևյալ կոմունալ ծառայությունների Անխափան աշխատանքով և Որակով: 1-ը նշանակում է ընդհանրապես բավարարված չեք, 5-ը՝ լիովին բավարարված եք (Ներկայացված է միջին գնահատականը)
Մեթոդաբանություն
- Հետազոտության մեթոդը – Հեռախոսային հարցումներ
- Հարցումների քանակը – 1100
- Հետազոտության ընտրանքային սխալը – ±3%
- Հետազոտության իրականացման ժամանակահատվածը – 03.07.2024-06.07.2024
- Հետազոտության վայրը – Հայաստանի Հանրապետություն
Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում /մարզկենտրոններ, այլ քաղաքներ, գյուղական համայնքներ/ և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն: Հարցվողների հեռախոսահամարներն ընտրվել են պատահական գեներացված համարներից: