Հարցերի ցանկ
- Ո՞ր դեպքում դուրս կգաք փողոցային պայքարի հանուն իշխանափոխության
- Պատրա՞ստ եք համակեցության ադրբեջանցիների հետ, եթե միջազգային կառույցներով երաշխավորվի խաղաղությունը և անվտանգությունը
- 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանությունը դա…
- Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ պետք է աշխատանքներ կատարել և ճշտել ցեղասպանված 1.5 միլիոն մարդկանց անուն ազգանունները. Ըստ ձեզ դա.
- Ապրիլի 24-ին Այցելելու եք/այցելել եք Ծիծենակաբերդ և Ձեր քաղաքում կամ համայնքում հուշահամալիր
- Ե՞րբ է ավարտվել երկրորդ համաշխարհային պատերազմը (2014 և 2024)
- Ե՞րբ է ավարտվել երկրորդ համաշխարհային պատերազմը (Ըստ տարիքային բաշխվածության, 2024)
- Նացիստական Գերմանիայի նկատմամբ ԽՍՀՄ-ի հաղթանակի օրը, որը հետխորհրդային տարածքում նշվում է մայիսի 9-ին, համարու՞մ եք արդյոք կարևոր օր
- Նացիստական Գերմանիայի նկատմամբ ԽՍՀՄ-ի հաղթանակի օրը, որը հետխորհրդային տարածքում նշվում է մայիսի 9-ին համարու՞մ եք արդյոք կարևոր օր (Ըստ տարիքային բաշխվածության)
- Ինչպե՞ս եք վերաբերվում ԽՍՀՄ փլուզմանը
- Այն, որ Հայաստանն ու Ռուսաստանը Խորհրդային Միության կազմում ունեն ընդհանուր պատմական անցյալ, դա…
- Մինչև 2021թ. Հայաստանում և Արցախում մայիսի 9-ը նշվում էր որպես եռատոն. Նշեք խնդրեմ, թե դրանք ինչ երեք տոներ էին
Մեթոդաբանություն
- Հետազոտության մեթոդը – Հեռախոսային հարցումներ/CATI
- Հարցումների քանակը – 1100
- Հետազոտության ընտրանքային սխալը – ±3%
- Հետազոտության ժամանակահատվածը – 22.04.2024-25.04.2024
- Հետազոտության վայրը – Հայաստանի Հանրապետություն
Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում /մարզկենտրոններ, այլ քաղաքներ, գյուղական համայնքներ/ և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն: Հարցվողների հեռախոսահամարներն ընտրվել են պատահական գեներացված համարներից: