«ՔաղաքաՏփարան». Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման պատրաստակամությունը, Ռուսաստանի միջնորդական օգնության դուրսբերման ազդեցությունը Հայ-ադրբեջանական բանակցություններում, «ՀՀ-ի Եվրոպական Միությանը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի և այլ կարևոր իրադարձությունների մասին կարծիքները։

19 900 AMD

Հայերեն

Հարցերի ցանկ

  • 2025թ. Մարտին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և նա պատրաստ է ստորագրել Ըստ Ձեզ արդյոք ՀՀ քաղաքացիները Խաղաղության պայմանագիրը ստորագրելուց առաջ պետք է ծանոթանան և իրենց համաձայնությունը տան պայմանագրի դրույթներին և բովանդակությանը
  • Հայ-ադրբեջանական բանակցություններում Հայաստանի ղեկավարության կողմից Ռուսաստանի միջնորդական օգնության դուրսբերումը ինչպե՞ս է ազդել բանակցությունների վրա
  • Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրը` Մայիսի 9-ը, համարո՞ւմ եք կարևոր և տոնական օր
  • Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում նախանշված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի հոբելյանական տոնակատարություններին: Ի՞նչ եք կարծում, որքանով է ճիշտ նրա մասնակցությունը տոնակատարություններին
  • Մարտի 26-ին Հայաստանի խորհրդարանը վերջնականապես ընդունեց «ՀՀ-ի Եվրոպական Միությանը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Օրենքի ընդունումից հետո Հայաստանը մոտ ապագայում ունի՞ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարներ
  • Ըստ Ձեզ ո՞րն է Նիկոլ Փաշինյանի հեռացման առավել արդյունավետ ճանապարհը
  • Քաղաքական և հասարական գործիչներ Նարեկ Մալյանը և Էդգար Ղազարյանը նախատեսում են սկսել Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը: Ինչպե՞ս եք գնահատում այդ գործընթացը
  • Եթե առաջիկա կիրակի օրը լինեն Խորհրդարանական ընտրությունների, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք

Մեթոդաբանություն

  • Հետազոտության մեթոդը – Հեռախոսային հարցումներ 
  • Հարցումների քանակը – 1101
  • Հետազոտության ընտրանքային սխալը – ±3% 
  • Հետազոտության իրականացման ժամանակահատվածը – 29.04.2025-02.05.2025 
  • Հետազոտության վայրը – Հայաստանի Հանրապետություն

Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում/մարզկենտրոններ, այլ քաղաքներ, գյուղական համայնքներ/ և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն: Հարցվողների հեռախոսահամարներն ընտրվել են պատահական գեներացված համարներից:

19 900 AMD

Հայերեն
SKU: QA07052025HY