Հարցերի ցանկ
- Որո՞նք են Հայաստանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրները
- Հայաստանում այսօր ամեն ինչ ճիշտ, թե սխալ ուղղությամբ է ընթանում
- Ի՞նչպես եք գնահատում հասարակական տրամադրությունը Հայաստանում վերջին ամիսների ընթացքում
- Հավատու՞մ եք, որ Դուք և Ձեր նման մարդիկ կարող են ազդել մեր երկրում ընդունվող որոշումների վրա
- Ի՞նչ եք կարծում, Հայաստանում մարդիկ վախենո՞ւմ են իրենց կարծիքը բացահայտ արտահայտել
- Ինչպե՞ս եք գնահատում ընդհանուր քաղաքական իրավիճակը Հայաստանում
- Ի՞նչ եք կարծում, արդյոք հայ հասարակության շրջանում կա համերաշխություն ձևավորելու անհրաժեշտություն
- Ո՞ր գործոններն են, ըստ Ձեզ, խոչընդոտում հասարակական համերաշխությանը Հայաստանում
- Որքանո՞վ եք վստահում հետևյալ ինստիտուտներին՝ որպես հասարակական համերաշխության պահպանման աղբյուրների
- Ձեր կարծիքով, որ կառույցը պետք է գլխավոր դեր կատարի հասարակական համերաշխության վերականգնման գործում
- Գնահատեք, թե հետևյալ գործիչներից յուրաքանչյուրը որքանով կարող է առաջնորդել հասարակության հոգևոր և հասարակական առողջացմանը և միասնությանը (10 բալային սանդղակ)
Մեթոդաբանություն
- Հետազոտության մեթոդը – Հեռախոսային հարցումներ(CATI)
- Հարցումների քանակը – 1000
- Հետազոտության ընտրանքային սխալը – ±3
- Հետազոտության իրականացման ժամանակահատվածը – 24.12.2025-27.12.2025
- Հետազոտության վայրը – Հայաստանի Հանրապետություն
Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում/մարզկենտրոններ, այլ քաղաքներ, գյուղական համայնքներ/ և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն: Հարցվողների հեռախոսահամարներն ընտրվել են պատահական գեներացված համարներից: