Հարցերի ցանկ
- Որքանո՞վ եք հավանություն տալիս հետևյալ քաղաքական գործիչներին/ինստիտուտներին
- Վերջին երկու ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արդեն 3-ից ավել պատարագների, որոնք իրականացվել են Հայ Առաքելական Եկեղեցու կողմից կարգալույծ արված քահանաների կողմից: Ինչպե՞ս եք գնահատում այս երևույթը
- Ճանաչո՞ւմ եք/գիտեք արդյոք հետևյալ քաղաքական, հասարակական գործիչներին
- Որքանո՞վ եք հավանություն տալիս հետևյալ քաղաքական, հասարակական գործիչներին (գնահատել են այն հարցվողները, ովքեր նախորդ հարցում նշել են՛ ճանաչում եմ՛ տարբերակը)
- Ձեր կարծիքով այսօր Հայաստանում կա՞ն արդյոք քաղբանտարկյալներ
- Ու՞մ եք համարում քաղբանտարկյալ
- Նոյեմբերի 19-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ հայ–թուրքական սահմանը կբացվի միայն ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո։ Այնուհետև, նոյեմբերի 22-ին Մարզահամերգային համալիրում կայացած համագումարում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2026 թ․ ընտրություններից հետո Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Հետևյալ դատողություններից ո՞րի հետ եք համաձայն
- Եթե առաջիկա կիրակի օրը լինեին Խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք
Մեթոդաբանություն
- Հետազոտության մեթոդը – Հեռախոսային հարցումներ(CATI)
- Հարցումներիքանակը – 1001
- Հետազոտության ընտրանքային սխալը – ±3%
- Հետազոտությանիրականացմանժամանակահատվածը – 27.11.2025-05.12.2025
- Հետազոտության վայրը – Հայաստանի Հանրապետություն
Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում/մարզկենտրոններ, այլ քաղաքներ, գյուղական համայնքներ և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն: Հարցվողների հեռախոսահամարներն ընտրվել են պատահական գեներացված համարներից