Հարցերի ցանկ
- Ինչ եք կարծում, նոր իշխանությունը դեպի որ երկիր կամ երկրներ կփոխի Հայաստանի ինտեգրման վեկտորը։
- Վերջին 3 աﬕսների ընթացքում ԱԱԾ-ն,ՀՀ Ոստիկանությունը և Հատուկ Քննչական Ծառայությունը (ՀՔԾ) ﬕ շարք բացահայտումներ է կատարել տարբեր դեպքերի վերաբերյալ:Ինչպես եք գնահատում հետևյալ կառույցների գործողությունները։
- Կատարված բացահայտումներից որ դեպքերն եք հիշում։
- Ինչ եք կարծում, ինչպիսի հանգուցալուծում կստանա մարտի 1-ի դեպքերի հետ կապված գործը։
Ըստ Ձեզ մարտի 1-ի գործով հետաքննությունը պետք է իրականացվի և հարցաքննությունների պետք է կանչեն։ - Ինչ եք կարծում ԱԱԾ-ի, ՀՀ ոստիկանության և Հատուկ Քննչական Կոﬕտեի կողﬕց իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում են, թե ՀՀ-ում օրինականության հաստատման գործողություններ։
- Համաձայն մամուլում տարածված հաղորդագրությունների ադրբեջանական զորքերի կուտակումներ և ակտիվացումներ են նկատվում արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում:Ձեր կարծիքով որքանով է հավանական, որ մոտ ապագայում կլինեն պատերազմական գործողություններ։
- Ըստ Ձեզ,որ կառույցը կամ երկիրը պետք է երաշխավորի ՀՀ անվտանգությունը։
- Ձեր կարծիքով,որոնք են այն խնդիրները,որոնք կարող են վտանգել ՀՀ բնապահպանությունը։
- Ներկայումս Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված բողոքի ակցիաներ են իրականացվում:Ձեր կարծիքով, կառավարությունը հետևյալ դատողություններից որին համապատասխան պետք է լուծում տա հանքի շահագործման խնդրին։
- Ինչպես եք վերաբերվում «Նոր Հայաստան-Նոր հայրապետ» շարժմանը, ովքեր պահանջում են Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը։
- Ինչպես եք գնահատում օրենսդրական նախաձեռնությունները, համաձայն որոնց Հայաստանում պետք է արգելվի բուքﬔյքերական գործունեությունը (այդ թվում օնլայն կազինո)։
Մեթոդաբանություն
- Հետազոտության մեթոդը – Դեմ առ դեմ հարցումներ
- Հարցումների քանակը – 1106
- Հետազոտության ընտրանքային սխալը – ±3%
- Հետազոտության իրականացման ժամանակահատվածը – 03.09.2018-11.09.2018
- Հետազոտության վայրը – Հայաստանի Հանրապետություն
- Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն. Երևանում` 33%, մարզերում` 67%: Տնային տնտեսություններն ընտրվել են պատահական քայլով: