Հարցերի ցանկ
- Երևան քաղաքի փոփոխությունները վերջին 1 տարվա ընթացքում (2022, 2023, 2024)
- Երևանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրները
- Երևան քաղաքում դրական փոփոխություններ/ծրագրեր, որոնք իրականացվել են Երևանի քաղաքապետարանի կողմից վերջին 1 տարվա ընթացքում
- Ինչպիսի միջոցառումներ կցանկանայիք, որպեսզի իրականացվեին քաղաքապետարանի / թաղապետարանի կողմից
- 2024 թվականին Երևան քաղաքում խցանումները ավելացե՞լ են, թե՞ պակասել
- Ինչպե՞ս եք վերաբերվում տրանսպորտի գնի փոփոխությանը
- Ինչպե՞ս եք գնահատում տրանսպորտի վճարման նոր համակարգը
- Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի` ավտոբուսների գնահատական
- Երևան քաղաքի բնութագրիչների գնահատում
- Ձեր վարչական շրջանի՝ հետևյալ բնութագրիչներով բավարարվածության գնահատում
- Աղբահանության ծառայության փոփոխությունները վերջին մեկ տարվա ընթացքում
- Մաքրության փոփոխությունները վերջին մեկ տարվա ընթացքում
- Երևան քաղաքի ընդհանուր արտաքին տեսքի գնահատում
- Ինչպե՞ս եք գնահատում քաղաքապետարանի կողմից կազմակերպված Երևան քաղաքի Ամանորյա զարդարումը
- Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և Վարչական շրջանի ղեկավարի աշխատանքի գնահատում
- Գնահատեք Երևան քաղաքի ավագանիների աշխատանքը ըստ խմբակցությունների
- Բավարարվածությունը կոմունալ ծառայություններով
- Ոստիկանության աշխատանքի փոփոխությունները վերջին մեկ տարվա ընթացքում
- Ինչպե՞ս եք գնահատում Պարեկային ծառայության աշխատանքը
Մեթոդաբանություն
- Հետազոտության մեթոդը — Հեռախոսային հարցումներ
- Ընտրանքի ծավալը — 643
- Հետազոտության ընտրանքային սխալը — ±3.8%
- Հետազոտության իրականացման ժամանակահատվածը — 09.01.2025-14.01.2025
- Հետազոտության վայրը — քաղաք Երևան
Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` վարչական շրջանները, ընտրվել են Երևան քաղաքի բոլոր ՎՇ-ներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Երևան քաղաքի բոլոր 12 վարչական շրջաններում ք. Երևանի բնակչության բաշխմանը համամասնորեն: Հարցվողների հեռախոսահամարներն ընտրվել են պատահական գեներացված համարներից: