Հարցերի ցանկ
- Գնահատեք Ձեր վարչական շրջանի՝ հետևյալ բնութագրիչներով բավարարվածությունը
- Գնահատեք Ձեր բավարարվածությունը կոմունալ ծառայություններով
- Ինչպե՞ս եք գնահատում Երևան քաղաքի ճանապարհների վիճակը
- Ինչպե՞ս եք վերաբերվում Երևանում նոր շենքերի մեծածավալ շինթույլտվությունների տրամադրմանը
- Գնահատեք Ձեր վարչական շրջանի ղեկավարի և քաղաքապետ Տիգրան Ավինյանի աշխատանքը
- Գնահատեք Երևան քաղաքի ավագանիների աշխատանքը ըստ խմբակցությունների
- Ըստ Ձեզ ճի՞շտ էր քաղաքապետարանի կողմից Կենտրոն վարչական շրջանում որոշ հատվածներից մեծ ծառերի հեռացումը և փոխարինումը Սակուրա և Հուդայածառի նոր տնկիներով
- Ինչպե՞ս եք գնահատում քաղաքապետարանի/վարչական շրջանների գործառույթների շրջանակում կոռուպցիոն ռիսկերի/դրսևորումների մակարդակը
- Ըստ ձեզ Տիգրան Ավինյանը պետք է շարունակի պաշտոնավարումը, թե պետք է հրաժարական տա
- Ինչպե՞ս կգնահատեք ձեր վարչական շրջանի օդի ընդհանուր աղտոտվածությունը
Մեթոդաբանություն
- Հետազոտության մեթոդը — Հեռախոսային հարցումներ CATI
- Ընտրանքի ծավալը — 808
- Հետազոտության ընտրանքային սխալը — ±3.5%
- Հետազոտության իրականացման ժամանակահատվածը — 30.07.2024-02.08.2024
- Հետազոտության վայրը — քաղաք Երևան
Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` վարչական շրջանները, ընտրվել են Երևան քաղաքի բոլոր ՎՇ-ներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Երևան քաղաքի բոլոր 12 վարչական շրջաններում ք. Երևանի բնակչության բաշխմանը համամասնորեն: Հարցվողների հեռախոսահամարներն ընտրվել են պատահական գեներացված համարներից: