Հարցերի ցանկ
- Գնահատեք հետևյալ քաղաքական գործիչների հանդեպ Ձեր վերաբերմունքը 1-ից 5 բալային սանդղակով, 1-ը նվազագույն՝ բացասական գնահատականն է, 5-ը ամենաբարձր դրական գնահատականն է
- ներկայացված է միջին գնահատականը
- Ով է մեղավորը/ովքեր են մեղավորները Արցախյան երկրորդ պատերազմում պարտության համար /երկու պատասխան/
- Ինչին պետք է ձգտի Հայաստանը Ղարաբաղյան հարցի հեռանկարում
- Առկա քաղաքական վիճակում անհրաժեշտ է արդյոք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը
- Արտահերթ ընտությունների կազմակերպման որ տարբերակն եք համարում ընդունելի/ճիշտ
- Փետրվարի 7-ին Իմ Քայլը խմբակցությունը հայտարարություն տարածեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում: Դուք անձամբ համաձայն եք թե ոչ այդ որոշման հետ
- Եթե Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ընտրությունները լինեն առաջիկա կիրակի օրը, որ կուսակցությանը կտաք Ձեր ձայնը?
- Նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրումից հետո ընդդիմության և հասարակության մի հատված պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ըստ Ձեզ ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը
- ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկան ծավալուն հարցազրույցներով՝ մեկնաբանելով քաղաքական զարգացումները և Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքները: Արդյոք լսել կամ դիտել եք հարցազրույցները
- Ինչպես եք գնահատում այդ հարցազրույցները (Հարցին պատասխանել են այն հարցվողները,
ովքեր տեսել կամ լսել են հարցազրույցները) - Փետրվարի 20-ին, ժամը 15:00-ին ընդիմությունը հայտարարել է մեծ հանրահավաք. Մասնակցելու եք հանրահավաքին թե ոչ
- Փետրվարի 13-ին ՀՀ տարածքում գրանցվեց ուժեղ Երկրաշարժը: Ինչ եք կարծում, արդյոք ՀՀ ԱԻՆ-ը պատրաստ է դիմակայել նման ուժգին բնական աղետներին
- Ձեր գիտելիքները Երկրաշարժի ընթացքում գործողությունների վերաբերյալ
Մեթոդաբանություն
- Հետազոտության մեթոդը — Հեռախոսային հարցումներ
- Ընտրանքի ծավալը — 801
- Հետազոտության ընտրանքային սխալը — ±3.5%
- Հետազոտության իրականացման ժամանակահատվածը — 15.02.2021-17.02.2021
- Հետազոտության վայրը — Հայաստանի Հանրապետություն