Հարցերի ցանկ
- Հնարավոր եք համարու՞մ արդյոք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը մինչև տարեվերջ
- Ի՞նչ եք կարծում, Հայաստանը պե՞տք է գնա նոր զիջումների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու համար
- Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Սահմանադրական դատարանը Անկախության հռչակագրում Արցախի հիշատակումը իրավական ուժ չունեցող համարեց
- Ի՞նչ եք կարծում, Հայաստանն Ուկրաինայից և Մոլդովայից ավելի շուտ Եվրամիությանն անդամակցելու շանսեր ունի
- Արցախի հայաթափումից 1 տարի անց ի՞նչ քայլեր եք կարծում, որ Հայաստանի կառավարությունը և միջազգային կազմակերպությունները պետք է ձեռնարկեն արցախցիների վիճակը բարելավելու համար (Դիվանագիտական ճնշում և միջազգային հանրության հետ համագործակցություն, Արցախցիների վերադարձի ապահովում դեպի Արցախ / տարածաշրջանային անվտանգություն և պաշտպանության ամրապնդում / սոցիալական աջակցություն և ինտեգրման ծրագրեր / Արցախից տեղահանվածների համար / տնտեսական աջակցություն և վերականգնման ծրագրեր տեղահանվածների համար)
- Ի՞նչ եք կարծում, ո՞րն է ՀՀ ներկայիս ամենակարևոր հիմնախնդիրը (Անվտանգություն և սահմանային հարցեր / քաղաքական կայունություն / տնտեսական զարգացման խնդիրներ / աշխատանքային և սոցիալական խնդիրներ)
- Ներկայումս ՀՀ կառավարությունը էներգետիկ անվտանգության ոլորտում քննարկում է երկու տարբերակ. առաջինը վերազինել առկա ատոմակայանը մինչև 2036թ., և երկրորդը փակել առկա ատոմակայանը և փոխարենը կառուցել մեկից ավելի ամերիկյան փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ: Ո՞ր տարբերակի հետ եք Դուք համաձայն
- Ինչպե՞ս եք գնահատում ներքոշարադրյալների գործունեությունը (ՀՀ նախագահ / ՀՀ Ազգային Ժողով / ՀՀ Կառավարություն)
- Գնահատեք հետևյալ ԱԺ խմբակցությունների աշխատանքը 1-ից 5 բալային սանդղակով, 1-ը նվազագույն գնահատականն է, 5-ը՝ առավելագույն գնահատականը (Քաղաքացիական Պայմանագիր խմբակցություն / Հայաստան խմբակցություն / Պատիվ ունեմ խմբակցություն)
- Գնահատեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը
- Եթե առաջիկա կիրակի օրը լինեին Խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք (Ազգային –Ժողովրդավարական բևեռ) / Ապրելու երկիր կուսակցություն / Բարգավաճ Հայաստան կուսակցություն / ԴՕԿ կուսակցություն / Լուսավոր Հայաստան կուսակցություն / Հայաստան Դաշինք / Պատիվ Ունեմ Դաշինք / Հանրապետություն կուսակցություն / Քրիստոնեա – Ժողովրդավարական կուսակցություն / Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն)
Մեթոդաբանություն
- Հետազոտության մեթոդը — Հեռախոսային հարցումներ
- Հարցումների քանակը – 1100
- Հետազոտության ընտրանքային սխալը – ±3%
- Հետազոտության իրականացման ժամանակահատվածը – 24.10.2024 – 30.10.2024
- Հետազոտության վայրը – Հայաստանի Հանրապետություն
Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում / մարզկենտրոններ, այլ քաղաքներ, գյուղական համայնքներ/ և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն: Հարցվողների հեռախոսահամարներն ընտրվել են պատահական գեներացված համարներից: