Հարցերի ցանկ
- Հետևյալ երկրներից որո՞նք են, բարեկամ մեր երկրի համար (ում աջակցության վրա կարելի է հույս դնել դժվար պահերին), և որոնք՝ ոչ բարեկամական (որոնց հետ հարաբերությունները կոնֆլիկտային են են և սպառնում մեր երկրին)*
- Հետևյալ երկրներից որո՞նք են, բարեկամ մեր երկրի համար (ում աջակցության վրա կարելի է հույս դնել դժվար պահերին). թրենդեր (2015, 2019, 2022, 2024)
- Ըստ Ձեզ, ներկայումս ՀՀ-ում կա՞ն արդյոք քաղբանտարկյալներ (Մայիս 2019, Նոյեմբեր 2019, Հունիս 2020, Դեկտեմբեր 2021, Հունիս 2023, Հունվար 2024, Մարտ 2024)
- Նշեք, թե ո՞վքեր են քաղբանտարկյալները
- Ըստ Ձեզ ՀՀ ներկա իշխանությունները ունակ կլինե՞ն ՀՀ-ի շահերից բխող և ընունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ (Հունվար 2023, Մարտ 2023, Մարտ 2024)
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահամանազատումը իրականացնել փուլային և նախատեսում է սկսել Տավուշի մարզից, ինչը նշանակում է 4 բնակավայրի՝ գյուղերի անկլավների փոխանցում Ադրբեջանին: Որքանո՞վ է այս մոտեցումը Ձեզ համար ընդունելի.
- Գնահատեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը (Հունվար 2023, Մարտ 2023, Մարտ 2024)
*Ադրբեջան, Թուրքիա, Ուկրաինա, Ղազախստան, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Գերմանիա, Վրաստան, Չինաստան, ԱՄՆ, Իրան, Հնդկաստան, Ֆրանսիա
Մեթոդաբանություն
- Հետազոտության մեթոդը – Հեռախոսային հարցումներ/CATI
- Հարցումների քանակը – 1101
- Հետազոտության ընտրանքային սխալը – ±3%
- Հետազոտության ժամանակահատվածը – 27.03.2024-29.03.2024
- Հետազոտության վայրը – Հայաստանի Հանրապետություն
Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում /մարզկենտրոններ, այլ քաղաքներ, գյուղական համայնքներ/ և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն: Հարցվողների հեռախոսահամարներն ընտրվել են պատահական գեներացված համարներից: