Հարցերի ցանկ
- Գնահատեք Երևանի փոփոխությունները վերջին 1 տարվա ընթացքում
- Նշեք Երևանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրները
- Նշեք վերջին 1 տարվա ընթացքում քաղաքապետարանի կողմից իրականացված դրական փոփոխություններ
- Ինչպիսի միջոցառումներ կցանկանայիք, որպեսզի իրականացվեին քաղաքապետարան կողմից
- Երևան քաղաքի բնութագրիչների գնահատում՝
- Գնահատեք Ձեր վարչական շրջանի՝ հետևյալ բնութագրիչներով բավարարվածությունը
- Գնահատեք Երևանի Աղբահանության և Մաքրության ծառայության վերջին մեկ տարվա փոփոխությունները
- Ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն Երևան քաղաքի զբոսաշրջության զարգացման համար
- Գնահատեք Երևան քաղաքի ընդհանուր արտաքին տեսքը
- Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի` ավտոբուսների, երթուղային տաքսիների գնահատում
- Գնահատեք Ձեր բավարարվածությունը կոմունալ ծառայությունների հետևյալ չափանիշներով
- Ըստ Ձեզ որ տրանսպորտային միջոցները պետք է զարգացնել Երևան քաղաքում
- Գնահատեք Երևան քաղաքի մայթերի հարմարավետությունը հետիոտների, տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար
- Գնահատեք Ձեր վարչական շրջանում հասարակական տարածքների վիճակը
- Ճանաչում եք Ձեր Վարչական շրջանի ղեկավարին
- Գնահատեք նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի և Ձեր Վարչական շրջանի ղեկավարի աշխատանքը
- 2021թ.-ի դեկտեմբերի 16-ին Իմ քայլը խմբակցության անդամների մի մասը անվստահություն հայտնեց գործող քաղաքապետ Հայկ Մարությանին և այնուհետև պաշտոնանկ արեց նրան: Ինչպես եք վերաբերվում այդ որոշմանը.
- Արդյոք անհրաժեշտ է անցկացնել Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ
- Ում եք ցանկանում տեսնել Երևանի քաղաքապետի պաշտոնում
- Հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց: Ում կցանկանաք տեսնել ՀՀ նախագահի պաշտոնին
- Գնահատեք ՀՀ պաշտոնաթող նախագահ Արմեն Սարգսյանի կատարած աշխատանքը պաշտոնավարման տարիներին
- Ինչպես կգնահատեք Ոստիկանության աշխատանքի փոփոխությունները վերջին մեկ տարվա ընթացքում
- 2021թ. Հուլիսի 1-ից Երևանում ներդրվել է նոր Պարեկային ծառայություն: Ինչպես եք գնահատում պարեկների աշխատանքը.
- Ինչպեսեք գնահատում Նիկոլ Փաշինյանի՝ Հայկական խաղաղապահների 100 հոգանոց զորախումբը ՀԱՊԿ հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում Ղազախստանի Հանրապետություն ուղարկելու որոշումը
- Հավանություն տալիս եք Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացմանը
- 2021թ.-ի դեկտեմբերին ՀՀ Կառավարությունը վերացրեց թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը։ Որքանով եք հավանություն տալիս այդ որոշմանը
Մեթոդաբանություն
- Հետազոտության մեթոդը — Հեռախոսային հարցումներ
- Ընտրանքի ծավալը — 800
- Հետազոտության ընտրանքային սխալը — ±3,5 %
- Հետազոտության իրականացման ժամանակահատվածը — 24.01.2022-02.02.2022
- Հետազոտության վայրը — ք. Երևան