2019 Political year end part 1 | Հեղափոխական տարվա ամփոփում Մաս I-ին | Политика в 2019 году, I часть

4 900 AMD

Հայերեն

Հարցերի ցանկ

  • Ասացեք խնդրեմ ընդհանուր առմամբ բավարարված եք արդյոք Ձեր կյանքով։
  • Ինչպես եք գնահատում Ձեր ընտանիքի նյութական /տնտեսական/ ապահովվածությունը ներկայումս։
  • Ինչպես եք գնահատում մեր երկրի ներկա տնտեսական վիճակը։
  • Ձեր կարծիքով Դուք /Ձեր ընտանիքը/ մեկ տարի հետո ներկա դրության համեմատ ավելի լավ թե ավելի վատ կապրեք։
  • Ըստ Ձեզ ներկա պահին որոնք են մեր պետության առջև կանգնած ամենակարևոր 3 խնդիրները։
  • Ինչ եք կարծում, որոնք են երեխաների/ապագա սերնդի առջև ծառացած մարտահրավերները։
  • Թավշյա հեղափոխությունից անցել է 1,5 տարի:Այս ընթացքում որքանով արդարացան անձամբ Ձեր սպասումները։
  • Ինչու չեն արդարացել Ձեր սպասումները։
  • Գնահատեք խնդրեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործելաոճը։Գնահատեք խորհրդարանական ընդդիմության աշխատանքը/գործունեությունը։
    Ըստ Ձեզ, վերջին 1 տարվա ընթացքում հետևյալ ոլորտներից որոնցում են իրականացվել բարեփոխումներ կառավարության կողմից Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո հասարակության մոտ ձևավորվեց դրական սպասումների/ակնկալիքների ֆոն:Ըստ Ձեզ որքանով արդարացան այդ դրական սպասումները/ակնկալիքները կառավարման 1,5 տարվա ընթացքում։
  • Գնահատեք խնդրեմ Նիկոլ Փաշինյանին որպես քաղաքական գործիչ։
  • Ինչ եք կարծում Նիկոլ Փաշինյանին կհաջողվի առաջիկայում լուծել ՀՀ առջև ծառացած հիմնական խնդիրները։
  • Ըստ Ձեզ, որոնք են Նիկոլ Փաշինյանի գործունեության հիմնական բացթողումները։
  • Որքանով եք համաձայն Նիկոլ Փաշինյանի վարած կադրային քաղաքականության հետ։
  • Գնահատեք խնդրեմ Ձեր մարզպետի, Երեվանի դեպքում քաղաքապետի աշխատանքը 1-ից 5 բալային սանդղակով, 1-ը նվազագույն 5-ը առավելագույն:Գծապատկերում ներկայացված է միջին գնահատական։

Մեթոդաբանություն

  • Հետազոտության մեթոդը — Դեմ առ Դեմ հարցումներ (CAPI)
  • Հարցումների քանակը — 1517
  • Հետազոտության ընտրանքային սխալը — ±2,5%
  • Հետազոտության ժամանակահատվածը — 09.11.2019-01.12.2019
  • Հետազոտության վայրը — Հայաստանի Հանրապետություն
  • Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում /մարզկենտրոններ, այլ քաղաքներ, գյուղական համայնքներ/ և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն.` Երևանում 33%, մարզերում` 67%: Տնային տնտեսություններն ընտրվել են պատահական քայլով:

4 900 AMD

Հայերեն
SKU: ZV2ZVR122019HY