Հարցերի ցանկ
- Ասացեք խնդրեմ ընդհանուր առմամբ բավարարված եք արդյոք Ձեր կյանքով։
- Ինչպես եք գնահատում Ձեր ընտանիքի նյութական /տնտեսական/ ապահովվածությունը ներկայումս։
- Ինչպես եք գնահատում մեր երկրի ներկա տնտեսական վիճակը։
- Ձեր կարծիքով Դուք /Ձեր ընտանիքը/ մեկ տարի հետո ներկա դրության համեմատ ավելի լավ թե ավելի վատ կապրեք։
- Ըստ Ձեզ ներկա պահին որոնք են մեր պետության առջև կանգնած ամենակարևոր խնդիրները։
- Ինչ եք կարծում, ներկայիս իշխանությունը դեպի որ երկիր կամ երկրներ է ուղղում Հայաստանի ինտեգրման վեկտորը։
- Լրացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձևավորած նոր կառավարության պաշտոնավարման 100 օրը:Ինչպես եք գնահատում կառավարության գործունեությունը անցած 100 օրերի ընթացքում։
- Ինչ տնտեսական սպասումներ ունեք ՀՀ կառավարությունից առաջիկա 1 տարվա ընթացքում։
- Որքանով եք համաձայն նոր կառավարությունում Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված նշանակումների հետ։
- Գնահատեք խնդրեմ Ձեր մարզի մարզպետի աշխատանքը 1-ից 5 բալային սանդղակով, որտեղ 1-ը նվազագույն 5-ը առավելագույն գնահատականն է. Գծապատկերում ներկայացված է միջին գնահատականն։
- Գնահատեք խնդրեմ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքը 1-ից 5 բալային սանդղակով, որտեղ 1-ը նվազագույն 5-ը առավելագույն գնահատականն է:Գծապատկերում ներկայացված է միջին գնահատականն։
- Վերջերս Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանով Կոնստանտին Օրբելյանը ազատվել է Օպերայի և բալետի թատրոնի տնօրենի պաշտոնից:
Ինչպես եք վերաբերվում այդ որոշմանը։ - Ապրիլի 27-ին ՀՀ-ում նշվեց քաղաքացու տոնը: Տեղյակ եք եղել այդ մասին:Ինչպես եք նշել քաղաքացու տոնը։
- Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Օպերայի հարակից տարածքից մասամբ ապամոնտաժվեցին սրճարաններ:Որքանով եք համաձայն այդ որոշման հետ։
Մեթոդաբանություն
- Հետազոտության մեթոդը — Դեմ առ դեմ հարցումներ
- Հարցումների քանակը — 1108
- Հետազոտության ընտրանքային սխալը – ±3%
- Հետազոտության իրականացման ժամանակահատվածը — 30.04.2019 — 09.05.2019
- Հետազոտության վայրը — Հայաստանի Հանրապետություն
- Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն. `33%, մարզերում` 67%: Տնային տնտեսություններն ընտրվել են պատահական քայլով