Լավագույն Հայկական Բրենդ — 2022

2022 թվականի դեկտեմբերի 24-ին «Փարավոն» ռեստորանահյուրանոցային համալիրում կայացավ Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից անցկացվող «Լավագույն Հայկական Բրենդ 2022» ամենամյա պրեմիում մրցանակաբաշխությունը։

«Լավագույն Հայկական Բրենդ 2022» ամենամյա պրեմիում մրցանակաբաշխությունը իրականացավ Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանի և նախագծի պրոդյուսեր Ալիկ Նավասարդյանի ջանքերով: Լավագույններն ընտրվել էին 2022թ․-ի սեպտեմբեր ամսին «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա»-ի Հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ընկերության կողմից իրականացված հարցումների արդյունքների հիման վրա։

Մրցանակները հանձնելու համար հրավիրվել էին տարբեր ոլորտներից հեղինակավոր ներկայացուցիչներ, տարբեր Ասոցիացիաների և կազմակերպությունների նախագահներ, տնօրեններ: Մրցանակաբաշխությունը կցուցադրվի հեղինակավոր «Շանթ» և «Կենտրոն» հեռուստաընկերությունների եթերով։

Լավագույնը ճանաչված ընկերություններին հանձնվեցին երկլեզու պատվոգրեր (հայերեն և անգլերեն), էքսկլյուզիվ անվանական ոսկե մեդալներ, «Լավագույն Հայկական Բրենդ 2022»-ի լոգոտիպի՝ ապրանքների վրա և գովազդային արշավներում օգտագործման երկու տարվա իրավունք:

Այսպիսով ներկայացնում ենք «Լավագույն Հայկական բրենդ 2022» Ամենամյա Մրցանակաբաշխության Լավագույնի կոչմանն արժանացած հայրենական արտադրողներին և ծառայություն մատուցող ընկերություններին:
«Տարվա լավագույն ապահովագրական ընկերություն»՝

«ՌԳՍ-ԱՐՄԵՆԻԱ»

«Տարվա լավագույն գինի արտադրող ընկերություն»՝

«Իջևանի գինու-կոնյակի գործարան»

«Տարվա լավագույն տորթ և խմորեղեն արտադրող ընկերություն»՝

«Դան-Դեսերտ»

«Տարվա լավագույն մարզաառողջարարական համալիր»՝

«Մուլտի Ուելլնես»

«Տարվա լավագույն մեղր արտադրող ընկերություն»՝
«Մուլտի Ագրո»
«Տարվա լավագույն էլեկտրատեխնիկայի խանութների ցանց»՝

«Վեգա»

«Տարվա լավագույն կահույքի խանութների ցանց»՝

«Վեգա Home»

«Տարվա լավագույն բանկ»՝

«Ակբա բանկ»

«Տարվա լավագույն ռադիո կայան»

«Ռադիո Վան — 103.1 FM»

«Տարվա լավագույն վճարային համակարգ»՝

«ԻԴՐԱՄ»

«Տարվա լավագույն պաղպաղակ արտադրող ընկերություն»՝

«Թամարա գրուպ»

«Տարվա լավագույն գազավորված և զովացուցիչ ըմպելիք արտադրող ընկերություն»՝

«Հայ Կոլա»

«Տարվա լավագույն հեռուստաընկերություն»՝

«Շանթ ՀԸ»

«Տարվա լավագույն ռեստորանահյուրանոցային համալիր»՝

«Փարավոն Կոմպլեքս»

«Տարվա լավագույն ոսկու սրահ»՝

«Մուլտի Գոլդ»

«Տարվա լավագույն սուրճ արտադրող ընկերություն»՝

«Ռոյալ Արմենիա»

«Լավագույն հայկական ապրանքանիշ» նախագծի նպատակն է բացահայտել լավագույն հայ արտադրողներին և ծառայություններ մատուցողներին, ինչպես նաև խրախուսել ընկերություններին մրցակցել իրենց ոլորտներում, որպես սպառողների վստահություն ձեռք բերելու ամենաթափանցիկ և ազնիվ միջոց:
Մրցանակաբաշխությունը կազմակերպել էր Մարքեթինգի հայկական ասոցիացիան։ Միջոցառման պրոդյուսերն է Ալիկ Նավասարդյանը։

Հեռուստաթողարկում

Պատվավոր Գործընկերներ՝