Լավագույն Հայկական Բրենդ — 2021

Սույն թվականի մարտի 22-ին «Մեգերիան Կարպետ» մշակութային համալիրում կայացավ Մարքեթինգի Հայկական Ասոցացիայի կողմից անցկացվող «Լավագույն Հայկական Բրենդ 2021» ամենամյա պրեմիում մրցանակաբաշխությունը։

Նմանատիպ նախաձեռնությունները հայրենական արտադրողներին և ծառայություն մատուցողներին ավելի ճանաչելի և վստահելի են դարձնում հանրության և սպառողների շրջանում, ինչպես նաև դարձնում ավելի մրցունակ իրենց ոլորտներում։

«Մարքեթինգի Հայկական Ասոցացիայի նախագահ Արամ Նավասարդյանի և նախագծի պրոդյուսեր Ալիկ Նավասարդյանի ջանքերով իրականացավ «Լավագույն Հայկական Բրենդ 2021» ամենամյա պրեմիում մրցանակաբաշխությունը։ Լավագույնները ընտրվել էին 2021-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցացիա»-ի Հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ընկերության կողմից իրականացված հարցումների արդյունքների հիման վրա»։

Լավագույնը ճանաչված ընկերություններին հանձնվեցին երկլեզու պատվոգրեր (հայերեն և անգլերեն), էքսկլյուզիվ անվանական ոսկե մեդալներ, «Լավագույն Հայկական Բրենդ 2021»-ի լոգոտիպի՝ ապրանքների վրա և գովազդային արշավներում օգտագործման երկու տարվա իրավունք: Բացի այդ «Մարքեթինգի Հայկական Ասոցացիա»-ի կողմից հնարավորություն ընձեռնվեց գրանցվել «Armenian Export Catalog»-ում (www.exporters.am / www.aec.am

Մրցանակաբաշխությունը վարեց հաղորդավար Վահե Խանամիրյանը: Մրցանակները հանձնելու համար հրավիրվել էին հեղինակավոր մարդիկ տարբեր ոլորտներից, այդ թվում քաղաքական գործիչներ, տարբեր Ասոցիացիաների և կազմակերպությունների նախագահներ, տնօրեններ:

Մրցանակաբաշխության գործընկերներն էին «Իջևանի գինու և կոնյակի գործարան»-ը, «Մեգերիան Կարպետ» մշակութային համալիրը, «Fest.am»-ը, «3D-imPex» Հայ-Բելգիական ընկերությունը։

Մրցանակաբաշխությունը ցուցադրվել է «Շանթ» հեռուստաընկերության եթերով։

Այսպիսով ներկայացնում ենք «Լավագույն Հայկական բրենդ 2021» Ամենամյա Մրցանակաբաշխության Լավագույնի կոչմանն արժանացած հայրենական արտադրողներին և ծառայություն մատուցող ընկերություններին:
«Տարվա լավագույն ապահովագրական ընկերություն»՝

«Ռոսգոսստրախ Արմենիա»

«Տարվա լավագույն ախտահանիչ և մաքրող միջոցներ արտադրող ընկերություն»՝

«Միստեր ՋԻՆ»

«Տարվա լավագույն տորթ և խմորեղեն արտադրող ընկերություն»՝

«Դան-Դեսերտ»

«Տարվա լավագույն ռադիոկայան»՝

«Ռադիո Վան — 103.1 FM»

«Տարվա լավագույն մարզաառողջարանային համալիր»՝

«Մուլտի Ուելլնես»

«Տարվա լավագույն լավաշ արտադրող ընկերություն»՝

«Գառնի Սուրիկի լավաշ»

«Տարվա լավագույն Էլեկտրոտեխնիկայի խանութների ցանց»՝

«Վեգա էլեկտրոտեխնիկա»

«Տարվա լավագույն բանկ»՝

ԲԲԸ «Ակբա բանկ»

«Տարվա լավագույն կահույք արտադրող ընկերություն»՝

«Վեգա Կահույք»

«Տարվա լավագույն վարկային կազմակերպություն»՝

ԲԲԸ «Ակբա լիզինգ»

«Տարվա լավագույն արագ սննդի սպասարկման կետ»՝

«Կարաս ազգային սննդի ցանց»

«Տարվա լավագույն հեռուստաընկերություն»՝

«Շանթ-ՀԸ»

«Տարվա լավագույն մեղր արտադրող ընկերություն»՝
«Մուլտի Ագրո»
“The Best Armenian Brand 2021” նախագծի նպատակն է կարևորել հայկական արտադրողների և ծառայությունների բարձր որակը, ինչպես նաև քաջալերել ընկերություններին՝ լինել ավելի մրցունակ իրենց ոլորտներում։
Մրցանակաբշխությունը կազմակերպեց Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան, որի նախագահն է՝ Արամ Նավասարդյանը և Մրցանակաբաշխության գլխավոր պրոդյուսերն է՝ Էդգար Այվազյանը:

Հեռուստաթողարկում

Պատվավոր Գործընկերներ՝