Գիրք «Բրենդի Կառավարում»

Սիրով ներկայացնում ենք Մարքեթինգի հայակական ասոցիացիայի հարգարժան անդամ Լիլիթ Շաքարյանի՝ Բրենդինգի ոլորտում առաջին հայալեզու մասնագիտական Գիրքը։

  • Գրքում ներկայացվում են բրենդ հայեցակարգի առանցքային յուրահատկությունները, ծագման պատմական նախադրյալներն ու զարգացման ընթացքը․
  • Բրեդնի դիրքավորումը և բրենդ-ինքնության կառուցման առանձնահատկությունները
  • Ինչպես նաև Բրենդի ճարտարապետության կառուցման տեխնոլոգիաներն ու բրենդի կառավարման ուղիները:
Книга «Бренд Менеджмент»

Լիլիթ Շաքարյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետը: 2009թ-ից Լ. Շաքարյանը հանդիսանում է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի, Սոցիալական աշխատանք և սոցիալական տեխնոլոգիաներ ամբիոնի դասախոս։ Նա Բրենդինգի հիմունքներ, ԶԼՄ սոցիոլոգիա, Ժամանակակից PR տեխնոլոգիաներ դասընթացների առաջին նախաձեռնողը, մշակողն ու դասավանդողն է։ Բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է։ Լիլիթ Շաքարյանը հաճախ է հանդես գալիս դասախոսություններով նաև Եվրոպական երկրների համալսարաններում։ Ակադեմիական գործունեությունից բացի իրականացնում է բիզնես դասընթացներ և բրենդի կառավարման խորհրդատվական աշխատանքներ։ Լ. Շաքարյանը մի քանի առաջատար հայրենական արտադրողների բրենդի ճիշտ դիրքավորման և յուրահատուկ բրենդ-իմիջի ձևավորման գործընթացում իր ուրույն ներդրումն ունի։

Ինչպես նշում է Լիլիթ Շաքարյանը՝ Հայաստանյան գիտությունը անհրաժեշտ է զարգացնել, իսկ դա հնարավոր է անել միայն հայալեզու գրականության ստեղծմամբ, քանի որ եթե մենք ուզում ենք կրթությունը դարձնել մրցունակ համաշխարհային ասպարեզում, ապա նաև պետք է ունենանք մրցունակ գրականություն, որը պետք է ստեղծվի տարբեր ոլորտների մասնագետներիս կողմից:

Книга «Бренд Менеджмент»

Իսկ ինչու՞ Բրենդինգ, որովհետև Բրենդինգն ամենաակտուալ գիտություններից մեկն է։ Այսօր բրենդավորման են ենթարկվում ոչ միայն ապրանքներն ու ծառայությունները, այլև անձերից սկսած ու երկրներով վերջացրած ցանկացած գործընթաց բրենդավորվում է: Արդի իրականությունում մրցունակ երկիր ձևավորելու համար, նախևառաջ պետք է Բրենդավորենք Երկիրը:

Գիրքը կհամալրի հայալեզու մասնագիտական գրականության փոքրաքանակ ցանկը, որի կարիքը բավականին մեծ է։ Այն մայրենի լեզվով գիտություն ուսումնասիրելու բացառիկ հնարավորություններից է: Գիրքը կոչված է հաղթահարելու լեզվի բարիերը կրթական ոլորտում, իսկ լեզվական խոչընդոտի հաղթահարումը բերում է կրթության որակի բարձրացմանը: Ձեռնարկում ներառված են նաև օրինակներ և վերլուծություններ հայկական իրականությունից, ինչը նյութը առավել հասանելի է դարձնում:

Գիրքը նախատեսված է սոցիոլոգիայի, տնտեսագիտության, ժուռնալիստիկայի, Մարքեթինգի, PR տեխնոլոգիաների բնագավառի մասնագետների ու նշված կամ հարակից բնագավառներում առարկաներ դասավանդող դասախոսների համար։

Գիրքը կարող եք ձեռք բերել «Զանգակ» գրատների ցանցից և այլ գրախանութներից, ինչպես նաև կարող եք պատվիրել օնլայն առաքում։

Книга «Бренд Менеджмент»
Ընտրացանկ
1